Ես երեկ գրառում էի արել արդեն նշված վերնագրով ադրբեջանական լրատվականների տարածած մի լուրի մասին, որի աղբյուրը ինձ այդպես էլ հնարավոր չեղավ գտնել համացանցում: Գրառմանս մեջ ես նշել էի երկու տեղ, որ հնարավոր է այդ տեղեկությունը համապատասխանի իրականությանն ու ճիշտ լինի, սակայն այդ հարկավոր է ապացուցել ու գտնել սկզբաղբյուրը: Այսօր ինձ այդ գործում օգնեցին, քանի որ երեկ ինձ այդպես էլ չէր հաջողվել գտնել ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ներկայացուցչի զեկույցն ու կարդալ համապատասխան հայտարարությունները:
Զեկույցն արդեն ձեռքիս տակ է ու այնտեղ իրոք կան համապատասխան հայտարարությունները: Այդ պատճառով էլ փակում էմ նախկին գրառումս ու ընդունում, որ տվյալ դեպքում ցեխը սխալ ուղղությամբ էր շպրտվել բլոգիս կողմից: Միաժամանակ ուրախ եմ, որ իրոք կան լրատվականներ, ովքեր նման քննադատությունն ու մոտեցման հետ հաշվի են նստում ու ապացուցում, որ պատասխանատու են իրենց տարածած տեղեկության համար:
Գրառումը սխալմամբ թիրախ էր դարձրել այս անգամ հետևյալ լրատվականներին` Panorama.am, PanArmenian.Net, News.am
Զեկույցը կցում եմ ստորև . http://intelligence.senate.gov/110216/dni.pdf
P.S. Նման կոշտ շարադրանք էլ կապված է այն փաստի հետ, որ վերջին շրջանում իրոք կան ու գործում են զանգվածային լրատվության միջոցներ, ովքեր փոքր-ինչ անգամ «տեր» չեն իրենց հայտարարություններին ու տարածած տեղեկություններին:
