Մնում է միայն Շնորհակալություն հայտնել, որ Դուք մտել եք այս էջ, քանի որ շատ քչերին է հետաքրքրում այն, թե ինչ է ասվում այստեղ: Ես ամեն ինչ կասեմ ահավոր պարզ և կարճ:
ա.) Այստեղ եմ տեղափոխվել, նկատի ունեմ wordpress, քանի որ անդադար DDoS հարձակումները «Կենդանի Մատյան»-ի վրա արդեն շատ էին նեռվայնացնում:
բ.) Բլոգ եմ վարում, քանի որ սիրում եմ այս տեսակը` լինելու ինտերակտիվ: Սա յուրահատուկ տարբերակ է լինելու հասարակության ավելի բաղկացուցիչ մաս, միաժամանակ հնարավորություն նստելով համակարգչի դիմաց լուծել հասարակական որոշ խնդիրներ: (Խնդիրների մեծությունը կախված է քո բլոգ կատարվող այցելություններից և այլ հանգամանքներից)
գ.) Ինչ է նշանակում,- Odi profanum, vulgus et arceo…: Պատասխանեմ: Քվինտուս Հորասիուսի խոսքերն են, որոնք նշանակում են. «Ճանաչում եմ անգրագետներին և պայքարում նրանց դեմ»:Այնպես որ, եթե դուք ինքներդ ձեզ էլ համարում եք profan(профан), ապա իմացեք, որ իմ պայքարը նաև ձեր դեմ է:
դ.) Բլոգ լուսաբանելու է տարատեսակ խնդիրներ ու տալու տեղեկություններ տարբեր բնագավառներից: Ահա դրանց հիմնական մասը- 1. Հայաստանի Առօրեական խնդիրներին 2. ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի աշխատանքին 3. Բարսելանա Ֆ.Ա.-ին և Հայաստանի հավաքականին նաև սպորտային այլ նորություններին 4. Երաժշտությանը (Ալտերնատիվ Ռոք) 5. Ուլիխանյան Ակումբի Աշխատանքներին 6. Ինտերնետի վերջին զարգացումներին 7. Ֆիլմերի մասին, որոնք, որ ես դիտել եմ: Հա, ընդգծեմ, որ մեկ-մեկ ինչ կուզենամ կգրեմ ու ոչ մեկ չի կարա ասի, որ դա մի գրի: Ընենց որ…:D
Ահա, հավանաբար, այսքանը. հնարավոր է Ձեզ հետաքրքրեց, հնարավոր է, ոչ, սակայն դա արդեն իմ խնդիրը չէ, բլոգը գնահատում են ըստ նրա, թե ինչ գրված հենց բլոգի մեջ, այլ ոչ թե այստեղ, որտեղ հազարից մեկն է մտնում: Այնպես որ դուրս եկեք մտեք բլոգ initiaty.wordpress.com

Barev dzez initiaty.Hetaqrqir blog uneq yev hatkapes ays ejy hetaqrqir e mshakvac.Mi harc unem u kcankanam indz ognes .Kaseq inchpes eq texadrel VKontakte -i share buttony wordpressum.Aystex shat djvar e button texadrely yev kxndrei manramasn kerpov greiq dzer patasxanum.Kanxav shnorhakalutyun.
Non на 24.12.2011
в 5:53 пп
Դեռ ամբողջությամբ չեմ կարողացել սարքել, քանի որ իմ ուզած ձևերով չի աշխատում դեռևս : Երբ կարողանամ հստակ լուծում գտնել , կգրեմ: Հա եթե հարկավոր է ամեն դեպքում անգամ այս վիճակում, ու թե ինչպես եմ անում կարող ես ինձ facebook-ում գտնել Գևորգ հեթանոս Ղազարեան անունով
initiaty на 25.12.2011
в 1:19 пп