Автор: initiaty | 02.08.2011

«Մարտ Հադիտայի համար», «Битва за Хадиту», Battle for Haditha (2007) — ֆիլմ

Ֆիլմերի մասին խոսելիս` այսուհետ ես ընտրելու եմ կոնկրետ թեմատիկա ու հետևելու դրա ընթացքին ու դրան, ըստ էության , փոխլրացնող այլ ֆիլմերի մասին եմ հետագայում գրելու: Չնայած, որ առաջին ֆիլմը, որին անդրադարձա` «Սիրիանա»-ն չի ենթադրում այս ֆիլմի մասին խոսակցությունը, սակայն ես այժմ առաջին քայլն եմ կատարում հետևելու իմ նոր քաղաքականությանը:

«Մարտ Հադիտայի համար» ֆիլմը պատանում է այն նրանց շարքին, որոնք նկարահանվում են որևէ արտաքին ազդակի ազդեցությամբ: Տվյալ դեպքում դա Իրաքյան երկրորդ` Բուշ կրտսերի կողմից նախաձեռնված պատերազմի մասին է: Ֆիլմի առաջնահատկությունները. այն շատ առօրեկան է նկարահանված, ասել է թե դիտողը հասկանում է, թե ինչպես են նախաձեռնվում ահաբեկչությունները, ինչպես կարող են դրանք հակադարձ ազդեցություն ունենալ, տեսնել թե ինչպես են ծառայում, ուտում , լոգանք ընդունում ամերիկացի զինվորները և այլն: Ֆիլմի բացարձակ դրականը այն է, որ չկան «Ռեմբո»-ներ և «Ռոքքի»-ներ: Բոլորը սովորական մարդիկ են, այնպիսին ինչպիսին, որ մենք:

Ֆիլմի գործողությունների մասին: Իրադարձությունները զարգանում են Իրաքյան Հադիտա քաղաքում, որը ինչպես ֆիլմում է ասվում. «Երիասարդ զույգերի ամենասիրված քաղաքն էր, ուր գալիս էին հանգստանալու ու հաճելի ժամանակ անցկացնելու»: Սակայն ամերիկյան ուժերի այստեղ ժամանելու հետ միասին այդ ամենը մատնվում է մոռացության: Ահաբեկչական գործողությունների հետևանքով ամերիկյան ԶՈՒ-ն կրում է մարդկային և ռազմական վնասներ, որոնք հակազդվում են անհարկի պատժիչ գործողություններով: Միանշանակ է, որ ֆիլմը ցանկալի չէ դիտել մինչև 18 տարեկաններին և դա ոչ այնքան նրա համար, որ դաժան կադրեր կան, այլ նրա, որ ի ցույց տրվում բացարձակ ամենաթողությունն,  անարդարությունը, երբ ահաբեկչի գործած պայթյունին զոհ գնացած զինվորի վրեժը մահացածի ընկերները կարող են լուծել պարզապես գնդակահարելով մի քանի ընտանիքների, ովքեր ոչ մի կապ չեն ունեցել այդ պայթյունի կազմակերպման հետ:

Ֆիլմը վավերագրական մոտեցումով է նկարահանված, որով փորձ է արվել ավելի իրականությանը մոտ ներկայացնել ֆիլմի հերոսների պատմությունները:

Կարճ ասած, ամփոփելով ասեմ, որ ֆիլմը նրանց համար է, ովքեր չեն նեղսրտվի, երբ տեսնեն պատերազմական գործողությունների բացարձակ ամենաթողական վիճակը, դրանց հետևանքները: Ֆիլմը ցավալի իրականության մասին է, որում եթե փորձես քեզ դնել դատավորի տեղում, կհասկանաս, որ լավագույն տարբերակը ոչ ոքու չդատապարտելն է, քանի որ բոլորն էլ իրենց մեղավորության անկյունաքարային մասնաբաժինն ունեն: Խոսքերիս լավագույն ապացույցը ֆիլմի խորագիրն է. «Կան բազմաթիվ տարբերակներ ներկայացնելու նույն պատմությունը»:

Այս ֆիլմին հաջորդելու են Իրաքյան պատերազմի մասին պատմող այլ ֆիլմեր:

«Մարտ Հադիտայի համար» ֆիլմը ini-movierank-ի 12 բալանոց համակարգում ստանում է 7,5:

———-

Դերասանական կազմ:  Ռեժիսյոր Նիկ Բրումֆիլդ, դերերում` Մեթյու Նոլ, Ռիուս Էլիոթ, Էրիկ Մեհալակոպուլոս, Նատան դե լա Կրուզ և այլոք:

Դիտել և ներբեռնել:  http://my-hit.ru/film/13231

TwitterFacebookMore...Bookmark and ShareCircle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: