Автор: initiaty | 04.08.2011

«Աստրալ», «Астрал», Insidious (2011) — ֆիլմ

astral-initiatyՈւրեմն…. հանրահայտ «Պիլա»-յի ռեժիսյոր Ջեյմս Վանի ֆիլմն է: Միաժամանակ ֆիլմի պրոդյուսերն է ահավոր մեծ հաջողության հասած «Պարանորմալ երևույթներ» ֆիլմի հեղինակը: Ստացվում է, որ սարսափ ֆիլմերի էլիտան է այստեղ աշխատել :

Ահա և.. եթե մարդիկ կան, ովքեր դիտել են «Պարանորմալ երևույթներ 1,2»-ը , ապա ասեմ միանգամից, որ սցենարիստները երկար-բարակ չեն աշխատել ու նույն գործողությունների ընթացքն են վերցրել` տուն, այդ տուն նոր տեղափոխված ընտանիք, փոքր երեխաներ ու ինչ-որ վախենալու հոգիներ, չարքեր, դիվահարներ ու նման այլ այլանդակություն:

Արդյունքում երեխաներից մեկը հայտնվում է կոմայի մեջ, որի հետևանքով հայտնվում է չարքերի ուշադրության կենտրոնում, քանի որ վերջիններս ուզում են տիրանալ երախայի մարմնին: Այսպես ասեմ, երեխայի հոգին տանում են «պլեն»: Հիմա, ուրեմն, անհասկանալի է այն պահը, թե ինչպես է ստացվում, որ երեխան ընկնում է կոմայի մեջ: Այսինքն, ոչ մի հստակ, ըստ էության, պատճառահետևանքային կապ, քանի որ եթե իրական կյանքում կարող է նման բան լինեն, ապա մասնավորապես հոգեբանական ֆիլմերում, որոնց թվին են պատկանում սարսափների նման տեսակները, պետք է հստակ մատուցում ու պատճառահետևանքային կապ ապահովեն: Անհասկանալի է, թե ինչպես էր պատրաստվում այդ սև` գրողի տարած էակը, հայտնվեր երեխայի մարմնում, քանզի բազմիցս նշում էր, որ իր նպատակը տիրանալն է երեխայի ֆիզ. մարմնին, սակայն երբ անգամ նրա ուղղակի հարևանությամբ էր, ոչ մտնում էր նրա մեջ, ոչ էլ, այսինքն, ես հաստատ վստահ եմ, եթե այս հարցը տամ սցենարիստին, ապա նայի ապուշացած հայացքով նայելու է ինձ: Այս ամենի արդյունքում բեմահարթակում է հայտնվում իր մանկության մանրամասները չիմացող երեխայի հայրը, իհարկե ներկայացվում են փաստեր լուսանկարների տեսքով, որոնք դէ արդեն չասեմ, թե ինչ յուրահատկություն ունեն իրենց մեջ: Անդրադառնալով the end-ին` ասեմ, որ իմաստ չկա, այն թե ինչպես է իրականում հայրը դառնում դիվահար, չի ընկալվում ու ընդհակառակը, բոլոր ցուցադրված փաստերը միայն վկայում էին այն մասին, որ չպետք է դա լիներ: Մեր մեջ ասած էժանագին տրյուկ… (երևի թե հույսը նրա վրա է, որ նայող պատանիները վերջում ասեն «վայ քու՛, բայց  ոնց սենց եղավ»):

Նկարահանված է: Օպերատորական ու անիմացիոն աշխատանքները 2011 թվականի համար գնահատվում եմ ահավոր վատ: Նման ոճի նկարահանում արվել է 80-ականների սարսափների դասականներում, ու անգամ ավելի լավ որակ են դրանք ունեցել:

Ինչո՞ւ ուրեմն գրեցի այս ֆիլմի մասին: Տո եսիմ է՛, ընկերս ասեց, մի հատ սարսափ կինո նայենք, ես էլ ներբեռնած 15 հատ ֆիլմ ունեմ, որոնք պետք է նայեմ, այդ թվում և գրեմ դրանց մասին: Տեսա, որ դա վաղուց է այդպես մնացել, ասեցի սա էլ նայենք: Ահա արդյունքը` հիասթափություն:

Դերասանական կազմ: Պատրիկ Վիլսոն, Ռոուզ Բիրն, Էնդրյու Աստոր, Լին Շեյ, Լի Ուոնելլ և այլոք:

Վստահ ե՞ք, որ ուզում եք Ներբեռնել և դիտել: http://my-hit.ru/film/11295

Արդյունքում ini-movierank-ի 12 բալանոց համակարգում ֆիլմը ստանում է 3:  Ցավոք, սա վատագույն ցուցանիշն է: Ֆիլմը իրականում կարելի է նայել, սակայն միայն դա ցանկալի է անել միայնակ, որ տրամադրվես ձգել մինչև վերջ, նաև դա անել այդ մեկ անգամ ու մոռանալ սրա գոյության մասին:

TwitterFacebookMore...Bookmark and ShareCircle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Responses

  1. Ujasi i porno filmi paxoji ,v oboix sluchiax nad scenariem ne osobo zadumavayutca


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: