Автор: initiaty | 10.08.2011

«Կենդանի չվերցնել», «Не брать живым», Green Zone — (2010) ֆիլմ

Ընթացքի մեջ են մի քանի ֆիլմեր, որոնք արժանացել են իմ ուշադրությանը, սակայն քանի որ ես որոշել էի Իրաքյան պատերազմին առանձին անդրադարձ կատարել` գրում եմ այդ շարքից երկրորդ ֆիլմի մասին:

2010 թվականի ֆիլմ է: Անգլերեն տարբերակը կոչվում է «Կանաչ գոտի» (Green Zone), որը, իրոք որ, այդքան էլ չի համապատասխանում ֆիլմի էությանը: Ըստ էության հենց սկզբում ասեմ, որ դա թող լինի ֆիլմարտադրողի միակ սխալը. մեզ ամբողջությամբ կբավարարի նաև «Կենդանի չվերցնել» տարբերակը:

Ինչպես հավանաբար արդեն ծանոթացել եք Իրաքյան պատերազմի մասին պատմող առաջին ֆիլմը` շատ ավելի «կենցաղային» էր: «Մարտ Հադիտայի համար» ֆիլմում ոչ մի ընդհանրական` պատերազմի բուն պատճառի մասին թեմա չէր շոշափվում, չնայած այս մոտեցման հետ կարելի է արդարացիորեն չհամաձայնել` ընդունելով, որ «ՄՀհամար»-ում ներկայացվում էր զինվորների այն ներքին հարցը. «Ինչու՞ ենք մենք այստեղ մարտնչում»: Ահա և «Կենդանի չվերցնել»-ում ներկայացվում է ընդունված տարբերակը, որ ԱՄՆ-ն այնտեղ է գնացել որոնելու Իրաքի զանգվածային կործանման զենքերը: Միաժամանակ պատկերվում է, թե ինչպես են հատուկ նշանակության խմբի զինվորները թափառում Իրաքի տարածքում` փնտրելով զանգվածային կործանման զենքերի Իրաքյան գոյություն չունեցող պահեստները: Իրականում ֆիլմի յուրատեսակ մոտեցում է ապահովում, որն էլ ամենագրավիչն է նրանում: Այն թե մարտաֆիլմ է, թե թրիլլեր, որում միահյուսվում են նաև իրականությանը մոտ կադրեր, այդ թվում հարցաքննություններ, պայքար տարբեր գերատեսչությունների միջև, ինչպես նաև հասարակ, շարքային զինվորի մոտեցումը, թե ինչու չեն կարողանում գտնել որևէ ապացույց, որ Իրաքը ունի ԶԿԶ, չնայած տեղեկությունները, իբր վկայում են  այդ մասին: Մետ Դեյմանի գլխավորությամբ այդ հարցը պարզաբանվում է ու ի լուր աշխարհի ներկայացվում ԱՄՆ-ի գերատեսչություններից մեկի խաբեությունը: Ֆիլմը իրոք դիտարժան է, նայվում է մեկ շնչով: Օպերատորական աշխատանքը կարելի է գնահատել выше всяческих похвал, ֆիլմի գործողությունների ընթացքն ու հագեցվածությունը նույնպես:

——————

Ֆիլմը ini-movierank-ի 12 բալանոց սանդղակով արժանանում է 9 բալի, որը դեռևս ամենաբարձրն է: (Ընդ որում ես առանձին հոդվածով կանդրադառնամ նրան, թե ինչպես եմ կազմում ini-movierank-ը ու ինչ է հարկավոր դրա բալերին արժանանալու համար):

Դերասանական կազմ:  Ռեժիսյոր — Պոլ Գրինգրասս, Դերասաններ — Մետ Դեյմոն, Բրենդոն Գլիսոն, Ջեյսոն Այզեկս, Գրեգ Կիննոր, Հալիդ Աբդելլա ու այն մնացյալ մարդիկ…

Դիտել և ներբեռնել:   http://my-hit.ru/film/7051


TwitterFacebookMore...Bookmark and ShareCircle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: