Автор: initiaty | 13.08.2011

«Թաքնվել Բրյուգգեում», «Залечь на дно в Брюгге» In Bruges (2008) — ֆիլմ

Ֆիլմը դիտելու մտադրություն ինձ մոտ առաջացավ այն ժամանակ, երբ facebook-ում մի քանի ընկերներիս wall-երի վրա նկատեցի այս ֆիլմին նվիրված Post-եր: Հետագայում ինձ համար զարմանալի դարձավ հենց այն, որ post-երում արված մեկնաբանությունները, այժմ կարելի է գնահատել, որպես ֆիլմի գովերգություն, իսկ այն բանից հետո, երբ ես ինքս դիտեցի` սկսեցի կասկածել իմ որոշ ընկերների կինոգիտելիքների վրա /ընդունում եմ մի քիչ կոպիտ ասված/:

Ցանկանալով համամատել ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունը իմ ընկերների և այդ մասին ֆիլմի այլ մեկնաբանությունները` կարող եմ հաստատապես նշել, որ ոմանք ֆիլմում գտնում են ինչ-որ յուրատեսակ խորը փիլիսոփայություն, որը չտեսա, համենայն դեպս, ես: Բացատրեմ թե ինչու: Նախ բարձր գնահատելով Քոլին Ֆարրելլի դերասանական խաղը` այդուհանդերձ մնում եմ այն կարծիքին, որ սա իր խաղացած վատագույն ֆիլմերից մեկն է: Մեկնաբանեմ. ֆիլմի սցենարը ահավոր կենցաղային է: Այսինքն, եթե կան մարդիկ, ովքեր նայել են գաղտնի գործակալների և մարդասապնների մասին ֆիլմեր, ապա կհասկանան, որ նրանց` մարդասպանների հոգեկան ապրումների մասին պատմող վատագույն տարբերակը այս ֆիլմում ներկայացված իրականությունն է: Եթե ես ինձ ներկայացնեմ, որպես ֆիլմի սցենարիստ, ապա նրա հիմնական ուղղումը կմտցնեի կինոֆիլմի ենթադրյալ եզրափակումներից մի հատվածում, որտեղ Քենը (Բրենդան Գլիսոն), ում պատվրված է սպանել Ռեյին (Ալեքսանդրին :D), մոտենալով նրան, հասկանում է, որ վերջինս ուզում է ինքնասպամ լինել: Ֆիլմում դա տեղի չի ունենում, դրա փոխարեն գալիս է անիմաստ երկխոսության պահը, որը հանգուցալուծում է երկու «անհաջողակ» մարդասպանների հետագա ճակատագրերը: Լինելով Մարտիզ Սկորսեզեի արվեստի երկրպագու` սցենարում այդ հատվածը կներկայացնեի անակնկալ ինքնասպանությամբ, որից հետո կմիանար նույնքան անակնկալ իռլանդական երաժշտություն և the end…. Դա կլիներ հիասքանչ վերջաբան` համենայն դեպս նման հանգուցալուծումը ֆիլմը կփրկեր:

Նեղանալ չլինի…. դասական ֆիլմ նրանց համար, ովքեր բան չունեն անելու և դատարկության մեջ փորձում են անիմաստ իմաստ որոնել:ini-movierank-ում 12 բալից արժանանում է 5,5 գիլասի: (պոչն էլ հետը)

Դերասանական կազմ:   Քոլին Ֆարրելլ, Ռեյֆ Ֆայնս, Բրենդոն Գլիսոն: Ռեժիսյոր: և նույն ինքը անհետաքրքիր սցենարիստ:   Մարտին Մակդոնախ

Նայել և ներբեռնել: http://my-hit.ru/film/642

TwitterFacebookMore...Bookmark and ShareCircle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Responses

  1. Miangamic asem, vor grete amboghjutyamb hamadzayn chem filmi meknabanutyan het. Nakh nra hamar, vor jhanr@ chisht chi @nkalvel qo koghmic. Tragikomedian meknabanel es vorpes drama. Filmum tegh gtats bazmativ humorayin dialogner@(rasist liliput@,anshunch ararka bossi kin@)antesvel en qo koghmic ev nranc masin xosq angam chka. Nuyn@ verabervum e naev anchap mes humorov nkarahanvats apsurd tesarannerin(Kenin taniqum votqic krakel@ heto nerqev ijnelun ognel@, irar hetapndelu paymanavorvatsutyun@ hyuranoci tiroj mot ev ayln).Qaghaqin verabervogh xosqerin el ushadrutyun khravirei. Karch asats film@ diteq vorpes tragikomedia, ayl voch te miayn drama. Es kgnahatei 10-ic 7,5 Spasum em ararkutyunnerin.

    • Առարկություններ չեմ անի, քանի որ մոտեցումների տարբերություն է այստեղ: իսկ ժանրի մասին, ընդհանուր առմամբ տարածված է, թե քո ասածը տարբերակը, թե դրաման, իսկ որ ինքը դրամա է դա միանշանակ է, այն թե ինչպես է մատուցվում դրաման, դա արդեն հարցի մյուս կողմն է: Իհրակե դրանում կա նաև մասեր տրագիկոմեդիայից: Ամեն դեպքում կրկնում եմ ֆիլմը մի այնպիսի պատմության մասին է, որը իրենից իմաստ չի ներկայացնում, այսինքն նրա սցենարային կողմը դատարկ է երևում : ԻՆչպես նաև անցումներ են լուծումները:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: