Автор: initiaty | 14.08.2011

«Հմայք», «Престиж» The Prestige (2006) — ֆիլմ

..մի տեսակ այնքան բան կա գրելու, որ խառնվել եմ թե ինչպես սկսեմ: Որպեսզի ամեն ինչ լինի կանոնակարգված, ես իմ եզրակացությունները տալիս եմ ըստ թվերի: Առաջին — հայերեն թարգմանությունը ես ինքս եմ տվեք, թող ներողամիտ լինեն մարդիկ, եթե ոմանց դա դուր չկա: Բնօրինակը այս բառի ֆրանսերենում է, որն էլ գալիս է լատիներենից` praestigium (չնայած լատիներենում այն նշանակում է նաև զգայական խաբկանք):

Երկրորդ — ֆիլմը բազմաթիվ խորհուրդներից հետո եմ դիտել ու փոշմանել եմ, որ նրա դիտումը ուշացել է: Չնայած ասում են «ուշ լինի նուշ լինի». սա հաստատ այդ դեպքն է:

Երրորդ — ես կասկածներ ունեմ այն մասին, թե ինչը ներկայացնեմ ֆիլմից: Հաղթելով ինքս իմ մեջ ցանկությունը անգամ մի փոքր ներկայացնելու սցենարը /չնայած որոշ դեպքերում դրանից չեմ խուսափի/` ես մի փոքր անդրադառնամ նրա փիլիսոփայությանը, համենայն դեպս այն, որը ինձ հասանալի դարձավ առաջին դիտումից հետո: Կյանքի երկու հակամարտող կողմերի պայքար, որոնցից յուրաքանչյուրը, թե’ պայքարում է ինքն իր հետ, թե’ մյուսի դեմ` անգամ հաճախ դիմելով ամենավատ տարբերակների: Ֆիլմը 19-րդ դարի վերջին կամ կեսերի երկու աճպարարների մասին է, որոնք միմյանց միջև պայքարում հանգում են մի կետում, երբ նրանցից մեկը ներկայացնում է անկրկնելի մի համար, որը կոչվում է «տելեպորտացիա»: Կարճ ասած, ով կարդացել է «Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը», կհասկանա թե ինչի մասին է խոսքը և սրանից էլ հետևություն, որ ֆիլմում աճպարարները փորձում են դրա լավագույն էֆֆեկտը ստանալ:

Չորրորդ — Ինչո՞ւ է ֆիլմը նաև ֆանտաստիկայի ժանրում: Ասեմ. նրանցից մեկին կարելի է ասել, ստացվում է անել անհնարինը ու գիտնական Նիկոլա Տեսլայի միջոցով պատրաստում է իրական սարք պատասխանատու նման տեղափոխության համար: /մնացյալը չեմ ասում նայեք ինքներդ/: Արդյունքում աճպարարներից մեկը զուտ էֆֆեկտի առումով ստանում է ամենաիրական տարբերակը, սակայն մյուսի տարբերակը լինելով շատ ավելի պարզ` հաղթում է առաջինին…

Հինգերորդ (խոհափիլիսոփայական) — ֆիլմում մի հետաքրքիր գաղափար կա, որ ձեռնածության «ֆոկուսներ»-ի ցուցադրման մեջ հիմնական երեք օրենքներ են գործում ու վերջինը հենց «Պրեստիժ»-ն է, հմայականը, երբ աճպարարը ցույց է տալիս մի բան , ապա այդ բանի հետ անում է մի բան, որի հետևանքով այն ենթարկվում է ինչ-որ բանի, ու վերջում նորից ցույց է տալիս հին` առաջնային բանը: Ահա այդ վերջին պահն էլ, երբ նախնականը նորից գալիս է` կոչվում է «Պրեստիժ». ու ֆիլմը ապացուցում է այն, որ կյանքն էլ իրականում , այդ նույն երեք օրենքներով գործում ու շատ հաճախ մարդիկ ներքին ցանկությամբ չեն էլ ուզում իմանալ «հմայականի» (պրեստիժի) իրականացման ձևի գաղտնիքը:

Այսպիսով. ֆիլմը փայլուն է ու ստացել է երկու օսկար, որն էլ իր հերթին ենթադրում է, որ այն իմ հավելյալ բարեխոսությունների կարիքը չունի: ini-movierank-ի 12 բալ բարձրությամբ Էվերեսթում, այն հասնում է 10-ի` անցնելով նախկին պոստերի բոլոր ֆիլմերին:

Դերասանական կազմ:  Խյու Ջեկման, Քրիստիան Բեյլ, Սկարլետ Յոհանսոն, Մայքլ Կեյն, Դեվիդ Բոուի Հենց ինքը Ռեժիսյորը  Քրիստոֆեր Նոլան  по роману Кристофер Прист а.

Նայել և ներբեռնել: http://my-hit.ru/film/479

————-

P.S. Չեմ հասկանում, թե ինչու բոլոր այն ֆիլմերը, որ նայում եմ ժանրային առումով կարող են ներառվել «Դրամա»-յի մեջ: Այդ հանգամանքը ինձ սկսում է դուր չգալ: Մի հատ վերանայելու եմ կատեգորիաները:  Սրան կարող է հաջորդել «Իլուզիանիստ»-ը.. չգիտեմ տեսնենք, էլ մի վրա տվեք 😀


TwitterFacebookMore...Bookmark and ShareCircle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: