Автор: initiaty | 16.08.2011

Ինչո՞ւ և ինչպե՞ս կարելի է հիասթափվել Սերժ Թանկյանի համերգից

   Ամեն դեպքում ուրախ ու ոգևորված լինելով Թանկյանի համերգին ներկա լինելու հնարավորությամբ` ես ստիպված եմ արձանագրել, որ ահավոր հիասթափված եմ: Երբ արդեն հաջորդ օրը առավոտյան ես կիսվեցի իմ կարծիքով սոցիալական ցանցերում, հասկացա, որ իմ նման մտածողները այդքան էլ քիչ չեն և ահա թե ինչու. նախ ես պարզեցի, որ համերգը ի սկզբանե որոշված էր, որ լինելու է դասական գործիքավորմամբ: Ես այդ փոփոխությունը, որպես այդպիսին, մոտենում եմ դրական, սակայն եթե այդ համերգին ներկա եմ գտնվելու օպերայի դահլիճում, կամ այնպիսի անձանց շրջապատում, ովքեր կարող են բերանները փակել ու միայն համերգ լսել, ապա դա ընդունելի է: Սակայն նման բանի ականատես չէինք կարող լինել օգոստոսի 14-ի համերգի ժամանակ: Ներկաների մեծ մասը, խոսքը այն մեծ մասի մասին է, ովքեր անդադար խոսում էին, մեկնաբանություններ անում և ռեպլիկներ թողնում, երբևէ ռոք երաժշտության սիրահար չեն եղել, դա պարզ էր դառնում նրանց արտասանած ամեն մի բառից: Սա արդեն խսում է` համերգին ներկա գտնվելու ցածր կուլտուրայի մասին: Կամ, հրմշտելով փորձել առջևում դիրքեր գրավել, այն դեպքում, երբ մարդիկ կային, ովքեր կանգնած էին այդ տեղերում ժամը 5-ից: Ոչինչ չասող, տխմար ու բութ դիմապատկերներով երեխաներ, որոնք տառականների պես վխտում են քո ոտքերի տակ ու ամեն րոպե քեզ հրելով` ասում. «ապեր, մի րոպե անցնեմ էլի, ապեր մի հատ նեղվի անցնեմ էլի’»: Դրանցից մեկը ընենց զզվելի էր դա անընդհատ կրկնում , որ ինձ թված, թե այդ երեխան տենց հրմշտելով հասնելու է բեմ ու մի հատ էլ Սերժ Թանկայնին է հրելու` ասելով. «ապեր մի հատ անցնեմ էլի»: Լավ նորից մի նկատողության մասին ձայնի մասով: Գիտեմ ու լավ հայտնի է, որ ռոք համերգներից ժամանակ, մասնավորապես կարող եմ բերել Linkin Park-ի օրինակը, փորձերի ժամանակ օգտագործում են դիմահար աղմուկի գործոնը, այսինքն տեղադրվում են ուժեղ բաձրախոսներ (դինամիկներ), որոնք ամբոխի աղմուկի ձայն են հանում և «զվուկավիկները» փորձում են հաշվի առնել ձայնի ընկալման մաքրությունն ու բարձրությունը այդ աղմուկի պայմաններում: Երբ Feed Us-ը Սերժը սկսեց երգել, ինձ թվաց, թե մենակ հարվածային բասսի ձայնն եմ լսելու ամբողջ համերգի ընթացքում: Իհարկե, կարող եմ հասկանալ Սերժին, ով մտածել է, թե նախապես մարդիկ իմանալով համերգի դասական ոճի մասին, կկարողանան լինեն լուռ ու լսել իր հիասքանչ ձայնը, սակայն, ինչպես հայտնի է, դա այդպես էլ տեղի չունենցավ: Եվ վերջում, ա՛յ խանդոտներ, ա՛յ «ռագանոսեցներ» (C) , ինչո՞ւ եք համերգի բերում ձեր դեբիլի դեմքով ընկերուհիներին ու գրկելով` մի հատ էլ ձեր կողքը նեղվածքի մեջ գտնվող մարդկանց պահանջում, որ ձեր ընկերուհուն չկպնեն. Արմենչիկները ձեզ հերիք չեն, հիմա արդեն գալիս եք Սերժ Թանկյանի համերգին:

Բացառիկ դրականի մասին. երկու երգեր` «Բարի արագիլ» և «It`s a genocide»-ը, քանի որ հիմնականում պահանջում էին դասական, պարզ գործիքավորում, այնքան հաճելի էին լսվում, որ մարմինդ փշաքաղվում էր. իրականում բոլոր երգերը կարող էին նման ազդեցություն ունենալ, եթե…:

Հուսանք, որ նախագահին տված խոստումը իրականություն կդառանա, ու հաջորդ անգամ ոչ թե Սերժ Թանկյանը, այլ հենց «System of a Down»-ը համերգով հանդես կգա ու բոլորս կլսենք մեզ հարազատ ու այդքան սիրելի ռոքի ու մետալի բամբ ու կոշտ հնչյունները:


TwitterFacebookMore...Bookmark and ShareCircle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: