Автор: initiaty | 19.08.2011

«Յոթ տարի Տիբեթում», «Семь лет в Тибете» Seven Years in Tibet (1997) — ֆիլմ

Պարզապես դասական ֆիլմ: Այնքան դասական, որ կարելի է անվանել նաև սուպերդասական: Երևի թե կարելի է դասել անպայմանորեն դիտման արժանի ֆիլմերի շարքում:

Այս ֆիլմի պարագայում ես նախ այն կգնահատեմ, ըստ որում այն արժանանում են իմ ամենաբարձր գնահատականին, ini-movierank-ի 12 բալից կորզելով միանգամից 11-ը, և շարունակության մեջ բացատրեմ, թե ինչ եմ նման որոշում կայացրել:

Նախ` «Յոթ տարի Տիբեթում» ֆիլմը յուրատեսակ ապացույց է նրա, որ ժամանակակից իրականությունում դեռևս հնարավոր են այնպիսի ժապավենների նկարահանում, որում կմիահյուսվեն պարզ պատմական փաստերը, դառն իրականությունը, կենցաղն ու կյանքը, կարճ ասած 130 րոպե ֆիլմ, որում թե առանձին անհատի կյանքի նկարագրություն կա, թե հայերիս նման մի լեռնային ժողովրդի պատմություն, որը աշխարհում բացառիկորեն աննման է: Ես ոնց կարողացա հասկանալ սա Բրեդ Պիտտի առաջին լուրջ ֆիլմերից է, որը նրա վրա նաև թանկ է նստել: Ֆիլմը, որը բացահայտ քարոզչական կողմ էլ ունի ու արդարացնում է տիբեթցիների անջատողական տրամադրությունները Չինաստանից, արդյունքում պատճառ է դարձել, որ Բրեդը այսուհետ մուտքի իրավունք չունենա Չինաստան: Դա նաև վկայություն է, որ նա իր մասնաբաժին դիրասանությունը կատարել է выше всяческих похвал:

Ֆիլմի բացառիկությունը պայմանավորում է նաև սցենարում բուդդիստական փիլիսոփայությունների միահյուսման փաստի հետ ու մատուցումը մեր «դմբո» հասարակությանը: Մի շարք տեղերում ներկայիս Դալայ Լամայի կերպարի մանուկ հասակի կյանքը փոխանցվում է յուրատեսակ քաղցրությամբ ու ամբողջականությամբ:

Այսքանից հետո հավելեմ միայն, որ 10-ից այնկողմ միավոր արժանանալը, մասնավորապես 11-ի, կապված է հենց սցենարի պարզ փիլիսոփայական ճշմարտությունների շատ հաճելի միահյուսման հետ: Հենց այդ հաջողված քայլն է ապահովել նրա 11 միավորը: Միակ թերությունը հավանաբար ֆիլմի մոտոն է. «At the end of the world his real journey began», որը շեշտում է ժապավենի ավելի զուտ Բրեդ Պիտի որպես գլխավոր հերոսի շուրջ կառուցված լինելու հանգամանքը: Իմ կարծիքով ֆիլմը իրոք կառուցված է Բրեդի շուրջ, սակայն իր էության մեջ նպատակ ունի բացահայտելու մի այլ ազգի` տիբեթցու հանդուրժող ու խաղաղասեր կերպարը, ի հակադրություն լեռնագնաց ու եսակենտրոն Հենրիխ Հարերի (Բրեդ Պիտի):

————

Դերասանական կազմ: Բրեդ Պիտտ, Դեվիդ Թյուլիս, Բ.Դ. Վոնգ, Դեննի Դոնզոնգպա Ռեժիսյոր  Ժան ժակ Աննո, սցենարի հեղինակը հենց ինքը պատմական իրական կերպար Հենրիխ Հարրերն է, ով մինչև օրս շարունակում է մնալ Դալայ Լամա 14-րդի ամենամոտ ընկերներից մեկը:

Դիտել և ներբեռնել:  ՀայԿինո haykino.ru


TwitterFacebookMore...Bookmark and ShareCircle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: