Автор: initiaty | 21.08.2011

Ի՞նչ կլինի իմ օրգանիզմի հետ, եթե սա լինի իմ վերջին ծխախոտը

Շատերին թվում է որ եթե արդեն ծխախոտի գլանակի հետ ընկերացել ես ուրեմն անհնար է պոկ գալ: Բայց դա իհարկե այդպեսչէ: Եթե մի բան ցանկանաս անպայման կանես , աշխարհն էլ փուլ գա:
Գիտակից վերաբերմունքը սեփական օրգանիզմին և սիրելի առողջությանը ավելի կարևոր է քան րոպեական ծուխը, որից շատ մեծ վնասներ է կրում մարդը:Դրա համար ահա մի քանի փաստեր առողջության լավացման մասին:

Վերջին գլանակը հանգցնելուց `

20 րոպե հետո արյան ճնշումը վերադառնում է չծխող մարդու ցուցանիշներին
8 ժամ հետո նիկոտինի մակարդակը եւ ածխածնի օքսիդը արյան մեջ կրճատվում են կիսով չափ, արյան բաղադրության մեջ թթվածնային քաղցը համարյա վերացել է և թթվածնի մակարդակը զգալիորեն աճել է
24 ժամ հետո ածխածնի օքսիդը ամբողջությամբ հեռացվել է մարմնից, թոքերը սկսում են մաքրել կուտակված խեժը
48 ժամ հետո մարմինը նիկոտինից ամբողջովին մաքրվել է, վերականգնվել է համի և հոտի ռեցեպտորների զգայունությունը
72 ժամ հետո շնչառությունը դառնում է ավելի ազատ, անհետանում են հազն ու կոկորդի քերոցը, բրոնխները հանգստանում են, մարմնի շարժունակության էներգիան բարձրանում է, կարելի է ասել «ծուլության և հոգնածության զգացումի» մակարդակը իջել է
2-12 շաբաթ հետո արյան հոսքը ամբողջովին վերականգնել է իր կենսական ֆունկցիան, ազատ տեղաշարժվում է սիրտճանոթային համակարգով
3-9 ամիս հետո բոլորովին վերանա դժվարությամբ շնչելը (հազ, խզզոց, քոր), թոքերի ծավալը եւ արդյունավետությունը ավելացել է 10% — ով
1 տարի հետո, սրտի կաթված ստանալու ռիսկը կիսվել է
10 տարի հետո, թոքերի քաղցկեղի ռիսկը կիսվել է
15 տարի հետո, բոլոր կենսաֆունկցիաները վերադառնում են չծխող մարդու մակարդակին

(C) Yan Zal in facebook


TwitterFacebookMore...Bookmark and ShareCircle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: