Автор: initiaty | 22.08.2011

«Թրումանի հեռուստաշոուն», «Шоу Трумана» The Truman Show (1998) — ֆիլմ

Ինչպես խոսք էի տվել մի քանի ֆիլմերով անդրադառնալու եմ Էնդրյու Նիկոլի գործերին: Ահա և հերթը հասավ դրանցից լավագույնին: Իհարկե, երբ ես գրում էի «Գատտակա»-յի մասին, ես նույն կարծիքը կարող եմ արտահայտել, սակայն, հասկացեք, սա դասական հրաշք ֆիլմ է, որը անհնարին է կրկնել: Նախ ընդգծեմ, որ Էնդրյու Նիկոլը «Թրումանի հեռուստաշոու»-ի սցենարի հեղինակն է և պրոդյուսերը, իսկ ռեժիսյորը Պիտեր Ուիրն է:

Այսպիսով, որն է այս ֆիլմի իրական տարբերությունը մյուս բոլորից: Որքան էլ «Գատտական» կարող է ստիպել մարդու սիրտը «ճմլվել», իրականությունը, որը ամենայն էությամբ  նաև մեզնից յուրաքանչյուրի մասին է, ներկայացվում է «Թրումանի հեռուստաշոու»-յում: Այս ֆիլմի մասին մի մեկնաբանությունում ասվում էր. «Բոլորիս մեջ էլ ապրում է Թրումանը ու բոլորս էլ Թրուման ենք»: Ես ամբողջությամբ համաձայն եմ այս մտքի հետ:

Ֆիլմի սցենարի մասին: Թրումանի դերը կատարում է հումորի մեծագույն վարպետ Ջիմ Քերին: Ըստ իս սա նրա լավագույն ֆիլմն է: Այժմ հավատացած եմ, որ այս ֆիլմը այդքան էլ տեղ չունի աշխարհի լավագույնների հիսունյակում զուտ այն պատճառով, որ դիտարկվում է, որպես կինոկոմեդիա, ու դրա հիմնական պատճառը Քերիի պես դերասանի խաղն է: Այսինքն այն, զուտ այդ դերասանի գլխավոր հերոսը լինելու պատճառով ընկալվում է ոչ թե որպես խորը գաղափարափիլիսոփայական ֆիլմ, այլ որպես ինչ-որ չափով նախևառաջ կինոկոմեդիա: Ոնց հասկանում եմ շատերը կողմ են այն դիտարկել առաջնային իր հումորի տեսանկյունից և ոչ թե իմաստի: Իսկ իմաստը նրա մեջ, հավատացեք գերակայում է: Մարդ, ով ամբողջ աշխարհի առջև խաղում է սեփական կերպարի դերը, ու միլիոնավոր մարդիկ, առանց ձեր իմացության նայում են ձեր իսկ հեռուստասերիալը, ձեր մասնակցությամբ, ձեր կյանքը հանրային սեփականություն է: Ձեր առաջին քայլը, առաջին սերը, սեքսը, զուգարանը ամեն ինչ: Իսկ դուք այդ մասին չգիտեք: Ահա նման իրականությունից է դուրս պրծնում Թրումանը: Ֆիլմի կադրերից մի քանիսը պարզապես անմահ են , ինչպես սա:

«Մարդ կարողանար այսպես լքել իրականությունը»:

Հավելել որևէ նոր բան այս գլուխգործոցին ես չեմ կարող: Նայել եմ հուզված ու մեկ շնչով: Ամեն ինչ պահում է Մարդուն էկրանի առջև: Ամեն ինչ:

Ֆիլմի խորագիրը — Watch What Happens!

Գնահատականս : ini-movierank 12-ից 11,5 ու ոչ տասներկու զուտ այն պատճառով, որ այն հաճախ ընկալվում է, որպես կինոկոմեդիա: Դա նրա գեղեցկությունն է ու նրա առաջին թշնամին:

Դերասանական կազմ: Ջիմ Քերրի, Էդ Հարիս, Լորա Լիննի, Նոա Էմերիխ

Ռեժիսյոր ն, ինչպես արդեն ասացի Պիտեր Ուիր

Նայել և ներբեռնելՀայԿինո Haykino.ru

TwitterFacebookMore...Bookmark and ShareCircle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: