Автор: initiaty | 25.08.2011

Բարսելոնան Հայաստանում

   Բարսելոնայի իսկական ֆանատները կհիշեն, որ ժամանակին Երևանում կար Բարսելոնա ռեստորան, որտեղ նույն այդ Բարսայի ֆաներից երևի թե ոչ մեկ էլ չի եղել: 😀 Ահա և ինչ եմ ես ուզում ասել: Երևանի հենց կենտրոնում, բացվելու է «Barcelona» ակումբ: Այո’, այս անգամ արդեն իսկական, հենց մեր` բարսիստներիս համար ու ոչ թե պորճերի: Հա ասեմ, որ ես փայ չունեմ այդ նախագծում ու ուղղակի գովազդ չեմ անում, չնայած հասկանում եմ, որ սա իրականում գովազդ է: Ամեն դեպքում, սեպտեմբերի 11-ին Խանջյան 33 հասցեում լինելու է ամբողջությամբ «կապտանռնագույն մթնոլորտ»: Օրվա ընտրությունը չգիտեմ , թե ինչով է պայմանավորված, սակայն լավ կլիներ, որ օրինակ բացումը լիներ վաղը, քանի որ ինչպես գիտեք օգոստոսի 26-ին Մոնակոյում Եվրապայի սուպեր գավաթի խաղարկության եզրափակիչում հանդիպելու են Պորտուն և Բարսելոնան: Ուրեմն սա մեկ, այս մասին չենք մոռանում…

Հիմա մյուսի մասին: Հիշում եք չէ, որ Եվրոպայի Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում Հայաստանը ներկայացնող «Փյունիկ»-ը խաղաց չեխական «Վիկտորիա Պլզեն»-ի հետ: Ու հիմա այդ Վիկտորիան հասել է խմբային մրցաշար ու արդյունքում հայտնվել նույն խմբում, ինչ «Բարսելոնա»-ն: Հասկանում եք, որ նույն այդ ուղին կարար անցներ «Փյունիկ»-ը ու այժմ հնարավոր կլիներ տեսնել «Բարսելոնա»-ին Հայաստանում:


TwitterFacebookMore...Bookmark and ShareCircle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: