Автор: initiaty | 26.08.2011

«Խելքը թռցրածների ակումբ», «Клуб безбашенных» The Bang Bang Club (2010) — ֆիլմ

Նայել եմ ֆիլմը որպես լրագրող: Այսինքն լրիվ մասնագիտական է: Միաժամանակ հավելեմ, որ ֆոտողթղթակիցներին այն ավելի շատ դուր կգա, հա մեկ էլ «ծելեներին»:Ճ :

Իրականում ֆիլմը աշխարհի ամենախելքը թռցրած ֆոտոթղթակիցների մասին է: Պատկերացրե’ք, մարդիկ, ովքեր նկարներ են պատրաստում լրատվական դաշտի քաղցը հագեցնելու համար The Washington Post, Associated Press, Reuters և այլն, բոլորին հարկավոր են ամենաազդեցիկ նկարները, ամենաթեժ վայրերից: 90-ականների սկզբներին նման տեղերից էր նաև Հարավային Աֆրիկական Հանրապետությունը, ժամանակներ, երբ նախագահ պետք է ընտրվեր Նելսոն Մանդելան, ու երբ սպիտակները վերջնականապես կորցրեցին իրենց գերիշխանությունը այդ բնական հարստություններով հարուստ պետության նկատմամբ:

Ֆիլմը բացահայտում է ֆոտոթղթակցության, ավելի կոնկրետ պատերազմական ֆոտոթղթակցության ամենավառ կողերը: Ու այդ կողմերը ոչ հաճախ է, որ կարող են դուր գալ ու գրավել: Դա մի դաժան աշխարհ է, որտեղ քո գործն է նկարել մահացողին, գնդակահարվողին, սովամահության դատապարտվածին, երբ դու նկարում ես երեխայի ով Սուդանի անապատում կոչ է եկել ու սպասում է իր միակ «բարեկամին»` մահվան, իսկ դրա հետ միաժամանակ երեխային է սպասում նաև անգղը, ով նույնպես սպասում է նրա մահվան, սակայն սնվելու համար:

Կյանք, որը յուրաքանչյուրի համար չէ, կյանք, որը ամենավտանգավորներից է, քանի որ նկարահանելով պատերազմական գործողություններ` չես կարող վստահ լինել, որ հաջորդ թիրախը դու չես լինելու:

Իրոք հրաշք ֆիլմ է, արժանի ուշադիր դիտման: Կյանք, որը մեր աչքերից դուրս է մնում: Մի գաղտնիք էլ ասեմ, որի մասին խոսել եմ ֆոտոնկարիչներից մեկի հետ:

«- Երբ արյունոտ կադրեր ես նկարում, իհարկե, կարող ես նաև թուլանալ ու կորցնել քեզ, սակայն երբ զոհին կամ մահացողին նայում ես տեսախցիկի ապակուց, քեզ թվում է, թե դու շարժվող նկարի ես նայում ու կորցնում ես իրականության զգացողությունը: Դա էլ փրկում է յուրաքանչյուր ֆոտոթղթակցի: Հակառակ դեպքում նրանք երկար չէին դիմանա այդ ամենը նկարելով»:

Գնահատական — ini-movierank 12 բալից 9-ը :

Դերասանական կազմ: Մալին Ակերման, Ռայան Ֆիլիպ, Թեյլոր Կիտչ, Նիլս Վան Յաարսվելդ, Ռուսսել Սավադիեր, Պատրիկ Լիստեր Ռեժիսյոր: Սթիվեն Սիլվեր

Դիտել և Ներբեռնել: http://my-hit.ru/film/13969


TwitterFacebookMore...Bookmark and ShareCircle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: