Автор: initiaty | 27.08.2011

«Սկզբնական ծածկագիր», «Исходный код» Source Code (2011) — ֆիլմ

Վերջին շրջանում լուրջ գիտական ֆանտաստիկայի պակաս կար ու կարծում եմ, որ այս ֆիլմը կլրացնի «ֆանտազիա»-յի ֆաների քաղցը: Այս ժապավենը արժանիորեն կարող է ընդգրկվել հետաքրքիր ու մի քանի անգամյա դիտման ենթակաների շարքը:

Որպեսզի ամեն ինչ ավելի պարզ լինի, ես հավանաբար թե պետք է ներկայացնեմ ֆիլմի գիտաֆանտաստիկայի հիմքը: Այսպիսով, մարդաբանության ու մարդաբանական հոգեբանության մեջ կա մի տեսություն, որ նոր մահացած մարդու մոտ պահպանվում է վերջին ութ րոպեների կինսագործունեության մասին բոլոր տեղեկությունները: Ֆիլմում այդ միտքը զարգացվել է` կազմելով մի ամբողջ գիտական փորձի հիմք: ԱՄՆ ռազմական հետազոտությունների իրականացնող կառույցը մշակել է եղանակ, թե ինչպես կարելի է մարդանց վերադարձնել նորից այդ ութ րոպեները, սակայն այս անգամ ոչ թե պարզապես այդ պահերը վերապրելու համար, այլ որևէ միջադեպքի գաղտնիք բացահայտելու: Ահա և որոշակի մանրամասնություններ բաց թողնելով, քանի որ ավելորդ եմ համարում ֆանտաստիկայի հիմքի առավել մանրամասն նկարագրությունը` անցնենք բուն սցենարին. Աֆղանստանում զոհված զինվորականը ծառայում է փորձարարական «առնետ»: Նա ուժեղ տղամարդ է ու զոհվել է ծառայության պարտքը կատարելիս ու ընկերոջը փրկելու հետևանքով: Հերոսը մի քանի տասնյակ անգամներ ուղարկվում է մի գնացք, որում տեղադրված է ռումբ  ու որը դառնում է ահաբեկչության զոհ: Պատերազմում զոհվածը զոհվում է նորից ու նորից` կրկին վերադարձվելով գնացք, մի անծանոթ մարդու կերպարի մեջ, որի վերջին ութ րոպեանոց կյանքի ընթացքում նա պետք է բացահայտնի ահաբեկչի ով լինելը: Գիտական փորձը ենթադրում է, որ գնացքում զոհվող մարդկանց փրկել անհնար է, սակայն արդյունքում ֆիլմի գլխավոր հերոսը որոշում է նման քայլի դիմել ու իր նախաձեռնությամբ մնում այն իրականությունում ` փրկելու գնացքի զոհերին: Փառք աստծո : ) դա նրան հաջողվում է ու պարզվում է, որ «նախասկզբնական ծածկագիր» կոչվում էֆֆեկտի հիմքում կա նաև побочный эффект, որը թույլ է տալիս մնալ կենդանի: Կարելի է ասել փորձի հետևանքով ծնվում է այլ իրականություն:

Ֆիլմի պահային կրկնությունների պահը նման է նախկինում հանդիպած բազմաթիվ ֆիլմերի , սակայն առաջինը միտքը գալիս է «День Сурка»-ն:

Արժանի է ուշադրության և «Սկիզբ» (Начало) ֆիլմի պես պահում է իր մեջ: Ունի նաև դրամատիզմի ուժեղ արտահայտված եզրեր: Այդ ամեն ինչը ini-movierank-ի 12 բալանոցից ստանում է 8,5:

Դերասանական կազմ: Ջեկ Ջիլլենհոլ, Միշել Մոնեգան, Վերա Ֆարմիգա, Ջեֆրի Ռայթ Ռեժիսյոր:  Դունկան Ջոնս

Նայել ու ներբեռնել:  http://my-hit.ru/film/11234


TwitterFacebookMore...Bookmark and ShareCircle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: