Автор: initiaty | 28.08.2011

«Հեշեր», «Хэшер», Hesher (2010) — ֆիլմ

——-իրականությունից կտրված, բայց նույն այդ իրականության մասին ընտանեկան դրամա: Ամերիկյան տարբերակը նրա, թե ինչպես են նրանք կարողանում ապրել ու վերապրել կյանքի ծանր պահերն ու հարվածները: Ֆիլմի խորագիրն է. «Մեկ-մեկ կյանքը քեզ ցույց է տալիս իր միջնամատը, մեկ-մեկ էլ դու կարող ես նրան դա ցույց տալ»: Երևի թե բոլորը կկարողանան ֆիլմում իրենց հարազատ հոգեկան ապրումներ գտնել: Ամեն դեպքում, ինձ որքան հաճելի էր, այդքան էլ անհաճելի դիտելը, քանի որ վերհիշում ես քո կյանքի նման անհաջող օրերը ու նորից հիշողության մեջ դրանք վերապրում: Այդ ամենը վկայում է նրա մասին, որ ֆիլմը հիրավի արժանի են դիտման ու watch-ի : ) :

Սցենարային … այսպիսով մի ընտանիք է, որը կորցրել է իր «օջախի» քագուհուն: Երեխան իր մորը, ամուսինը իր կնոջը: Տանը մի հատ աղիողորմ վիճակ է: Երեխան ամեն օր մի հատ ապուշություն է անում, հայրը դիվանից հեռու չի գնում: Մայրը մահացել է ավտովթարի արդյունքում: Տեղի է ունենում մի հատ աննորամալ բան: Երեխայի չարությունների արդյունքում իրենց տանն է հայտնվում ահավոր տարօրինակ կերպարով երիտասարդ, ում անունն է «Հեշեր»: Տոլի անունն ա, տոլի ազգանունը, տոլի կլիկուխեն, բայց ամեն դեպքում: Աննորմալ մի հատ տիպ, որը իրականում լրիվ ցիգանի կյանքով է ապրում: Միաժամանակ ֆիլմի ընթացքում հասկանալի է դառնում, որ որքան էլ Հեշերը աննորմալ է, նա միակն է, ով սառը գլխով է ապրում ու կարող է ճիշտ ուղու վրա դնել այդ ընտանիքին: Հեշերը զարմանալիորեն ընկերանում է ընտանիքի ևս մեկ անդամի` տատիկի հետ ու նրա վերջին օրերին դառնում grandma-ի միակ ընկերը: Տատիկը շուտով նույնպես մահանում է: Սակայն թաղման օրը Հեշերը ճառն, նրա «լկտի» առակը սեփական ձվերի մասին ու աննորմալ պահվածքը ստիպում են, որ ընտանիքի երկու անդամները` հայրը և որդին նորից ուշքի գան ու հաղթահարեն այդ ծանր պահը: Երբ նրանք նորից սկսում են ապրել ինչպես նախկինում, Հեշերը հեռանում է այդ տնից ու թողնում իր միակ նորմալ գրառումը «Hesher was here…»:

Մեր մեջ ասած, եթե ես նման վիճակում կարիք ունենայի օգնության, հաստատ չէի ցանկանա, որ Հեշերի նման մեկը գար : D

Որպես դրամատիկ ընթացքով ու յուրահատուկ սցենարով ֆիլմ, այն ini-movierank-ի 12 բալից ստանում է 7,5:

Դերասանական կազմ: — Նատալի Պորտման, Յոզեֆ Գորդոն-Լեվիտ, Ռեյն Ուիլսոն, Ջոն Քերոլ, Քերոլ Լինչ Ռեժիսյոր: — Սպենսոր Սասսեր:

Նայել ու ներբեռնել:http://my-hit.ru/film/13751


TwitterFacebookMore...Bookmark and ShareCircle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: