Автор: initiaty | 29.08.2011

Գնահատում եմ որպես սանձարձակություն

Ամենայն զզվանք եմ ապրել, ես նկատել եմ այս գովազդը: Գնահատում եմ, որպես սանձարձակություն, քանի որ եթե քիչ թե շատ քաղաքական գովազդների տարբերակները կարելի էր հասկանալ, չնայած դրանք էլ իրանց փայ քննադատությանը արժանացել են ժամանակին, սա արդեն այլանդակ վատ դրևսորում է: Էտ Ձեր  տարբերակով Հիսուսի համեստությունը, եսակենտրոնության բացառումը, որ մի աղբարկղում եք կորցրել: Ու՞ր ա ձեր արժանապատվությունը, ձեր կրթվածությունը, ձեր Հիսուսաուսյալ բարոյական կերպարը ո՞ւր եք թողել, ու՞մ մոտ եք մոռացել: Քանի որ հեթանոս եմ, ինձ վերապահում եմ իրավունք դա ձեզ հիշացնելու, քանի որ իմ ով լինելը չի պայմանավորված конфессия-ների ներսում գոյություն ունեցող կռիվներով` ասել է թե Քրիստոնեական աշխարհից դուրս լինելով իրավունք ունեմ դատելու, թե ուր եք թողել ձեր բարոյականությունը: Իմ ու ընդհանրապես հայ հեթանոսներից յուրաքանչյուրի դատավճիռը, որպես ձեր համար բացարձակ դատավորի, երևի թե ամենաարդարը կլինի: Ու քանի որ դուք չէ, որ պետք է ընտրեք ձեր դատավորին, թե այս թե մյուս աշխարհում, ասեմ .. դուք ձեր բարոյականությունը կորցրել եք հենց այն պահին, երբ ոտք եք դրել այդ կառույցի շեմից ներս, որը ափսոսում էլ եմ ասեմ «եկեղեցի»: Գովա՞զդ … ավետարանչականը իրան է գովազդում, Քրիստոնեական ուսումնքի նախասկզբնական ձևին ձգտող բողոքականը: Ձեր տարբերակով Հիսուսի բարոյականության անունից, դուք ձեր իրականությունում ձեր արժանին ստանալու եք, սակայն իմ իրականությունից ձեր համար հատուկ նվեր ունեմ հեթանոսական անեծքի տեսքով, քանի որ արժանացել եք դրան:

Ով շրջում է ճշմարտությունը, թե կամ փոխում նրա էությունը,

թե պատերազմի ժամանակ, թե խաղաղության ժամանակ, թող ուրեմն ամենայն տեսակ համաճարակ, այնքան շատ

որքան եղել է ողջ աշխարհում, թող Աստվածները տարածեն նրա օջախում: Նա ատելի է Աստվածներին, ու ատելի է Խալդին: Թող սնվի նա յոթ օր շարունակ ու չկշտանա, թող յոթ կին յոթ օր շարունակ հաց թխեն նրա համար, սակայն վառարանը դրանք կուլ տա իր կրակի մեջ:

Թող ամենայն հաճույքն ու խաղաղությունը լքեն նրա բնակարանը` օջախը նրա: Թող հող նրա աղակալի ու թող մոլախոտերը թունավորեն այն: Ով նա, ով կասի, թե այս խոսքերը իր համար չեն, թող Հադադը կործանի նրա գահն ու ընտանիքը:

Թող բարեբար ամպրոպ չլինի նրա գլխի վրա, նրա օջախին ու թող, որ ողջ անեծքի ուժը նա ճաշակի, քանզի խեղաթյուրել է նա մեծագույնը սրբություններից` ճշմարտությունը:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: