Автор: initiaty | 08.09.2011

Սփյուռքահայ ասպետները Հայաստանում (neoտաճարականներ)

  Ես մեր սփյուռքի ազգակիցներին միշտ շատ եմ սիրել, մանավանդ, որ նրանց շարքում շատ ու բազմաթիվ ընկերներ ունեմ, սակայն մեկ-մեկ թե հենց ընկերներիս շարքերից, թե պարզապես այլ սփյուռքահայերից լսում ես այնպիսի նախաձեռնությունների ու քայլերի մասին, որ մեկ-մեկ ուզում ես հարց տալ իրենց. «Ընգե’ր, դու որերո՞րդ դարից ես եկել»:

Ըստ էության նախ սփյուռքահայերը լինում են հետևյալ տեսակների` ա — կուսակցական հայրենասեր, բ — քրիստոնեական ու անպայման չէ հայ առաքելականա եկեղեցու հետևորդ հայրենսեր, գ — ինչ-որ անիմաստ կառույցների անդամ հայրենասերներ, դ- զբոսաշրջիկ հայրենսերներ, ե — հայ այնքանով, որ իր ազգանունը վերջանում է (-յան)-ով: Ահա և այսօր ես մի հատ հանդիպման եմ, որտեղ ինչ-որ սփյուռքահայ քրիստոնեական կառույցի անդամներ` Երուսաղեմի տաճարական վաշտի հայկական գնդի հրամանատարները, ովքեր ցանկանում են Հայաստանին ու հայ առաքելական եկեղեցուն օգնել:

iMard խոսում են անվերջ ու անհասկանալի, մեջբերումներ են անում Նիկեայի ժողովից ու հիշում Աշտիշատի եկեղեցական ժողովը: Նիտո հայ են, նիտո ասպետներ: Հիշեցին տաճարական ասպետների ղեկավար Ժակ դը Մոլենին, ում Ֆրանսիայի այն թագավոր` չեմ հիշում ինչ, վայթմ Ֆիլիպ Գեղեցիկի հրամանով այրեցին խարույկի վրա: Հետո ասեց, որ իրենք մասսոնների հետ կապ չունեն ու որ հանդիպել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ ու որ իրա ցավը տանեն, որը խնդրեցին, որ լրագրողներս հատուկ նշենք: Վա՛յ մորս արև: Ուրեմն, այսպես ասեմ: Էս սփյուռքահայերի համար կա ինչ-որ թյուր պատկերացում, թե աշխարհում հարց է լուծում քրիստոնեությունը ու որ «սրբազան հողի» համար պայքարը մամլուքների հետ շարունակվում է: Այ ձեր ցավը տանեմ, այ ձեր ջանին ղուրբան, ի’նչ ասպետ, ի’նչ կադետ, ի’նչ կարդինալ: Եթե ուզում եք օգնել, ապա կամ եկեք այստեղ Հայաստան, կամ էլ մնացեք ձեր նոր հայրենքներում ու այդտեղ պահպանեք տեղի հայկական համայքները: Ո՞վ է ձեր ասել, որ մենք պետականություն պահել չգիտենք ու հարցերը տեղի չենք կարող ինքներս լուծել: Պտի իրանց մի հատ հավաքես ու ուղարկես Արցախ, մի հատ այդտեղերով էլ անցկցնես, ոմանց էլ թեթևի մեջ սարքես Արցախի նստակյացներ ու բնակեցնես ազատագրված տարածքներում: Ա՛յ (i) Սփյուռքի նախարարություն, մի հատ բացատրեք էտ սփյուռքահայերին, որ մեզ` ՀՀ քաղաքացիներիս հին ասպետական հերոսությունն ու գաղափարական հենքը չեն հետաքրքրում, այլ լուրջ գործեր են պետք: Ու՛ֆ նեռվայնացա՛ … կադետ, բա չէ մի չէ: Հետո մեզ հեթանոսներիս եք ասում, որ ինչ-որ հին ազգայնական գաղափարներին ենք կպած մնացել:

Այսպես խոսեց Զրադաշտը


TwitterFacebookMore...Bookmark and ShareCircle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: