Автор: initiaty | 12.09.2011

«Զույգ երկնաքերերը», «Башни-близнецы», World Trade Center (2006) — ֆիլմ

Դէ’, իհարկե, ֆիլմը պատմում է իրական դեպքերի մասին: Գրել եմ, իհրակե, երեկվա օրվա խորհրդի հիման վրա ու ցանկացել եմ այս օրերի ընթացքում մաքսիմալ ուշադրություն գրավեմ այդ իրադարձության վրա : Սակայն այս գրառմամբ արդեն ֆիլմի մասին:

Գործողությունների սկիզբը արդեն հրաշք է, այսինքն այն թե ինչպես է ամեն ինչ սկսվում, դու հասկանում ու մտնում ես ֆիլմի ընթացքի մեջ: Նորից այսինքն, յուրաքանչյուրը արդեն չորրորդ րոպեից հասկանում է, թե ինչ է լինելու ու ոնց է լինելու, ու չնայած դրան, որ ինքը իրականում ամեն ինչ տեսել է կադրերով, ցանկանում ես այդ ամենը մի քանի անգամ նայել գեղարվեստական մատուցամբ:

Սկսած 40-րդ րոպեից, երբ Նիկոլաս Քեյջն ու իր ընկերը մնում են ավիրված շենքի փլատակների ներքո, որոշակիորեն ֆիլմը կանգ է առնում, քանի որ ինչպես հարիր է յուրաքանչյուր հիմար ամերիկական ընտանիքի, նրանք յուրահատուկ անբնական ձևով են տանում ընտանեկան ողբերգությունները: Բոլորս ներքուստ կարող ենք այդ պահերին համեմատություն անել մեր հայկական իրականության հետ….: Իհարկե, տենց բաներ նկատել նորմալ իմաստով այս ֆիլմում, մի քիչ անհնարին է: Ամեն դեպքում անգամ հերոսի կերպարներ այստեղ նույնպես տեղ է գտել, որը և փրկում է ֆիլմը որոշ դրվագներում:

Ֆիլմը այդուհանդերձ մնում է ազդեցիկ: Այն ցույց է տալիս տեղի ունեցած ահռելի ողբերգության մի փոքրիկ մասը` այն մասը, որը վերաբերվում է «պորտային ոստիկանության» փրկարար ջոկատին ու նրա մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ պատահած ճակատագրի հարվածին: Արժանի է դիտման ամեն տարի սեպտեմբերի 11-ին:

Ես միայն կարող եմ հեռավոր կերպով պատկերացնել, թե ինչ կարգի մահեր են եղել այդ 2780-ից ավել զոհերի մեջ: Գրեթե երեք հազար տարաձև ու տարատեսակ դաժանության ու անհնարինության մահեր, որոնք հազիվ թե կարողանանք իմանալ:

Գնահատականս: ini-movierank 12 բալից 8 բալ:

Դերասանական կազմ:  Նիկոլաս Քեյջ, Մայքլ Պենյա, Մեգգի Ջիլլենհոլ, Մարիա Բելլո, Քոննոր Պաոլո, Էնթոնի Պիչիննինի: Ռեժիսյոր: Օլիվեր Սթոուն

Նայել ու ներբեռնել: http://my-hit.ru/film/2078


TwitterFacebookMore...Bookmark and ShareCircle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

(function(d){
var js, id = ‘facebook-jssdk’; if (d.getElementById(id)) {return;}
js = d.createElement(‘script’); js.id = id; js.async = true;
js.src = «//connect.facebook.net/en_US/all.js#appId=256488371057924&xfbml=1»;
d.getElementsByTagName(‘head’)[0].appendChild(js);
}(document));


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: