Автор: initiaty | 13.09.2011

Տրեխից հետո գտնված չ«զգեստ»-ի հետքերով — հումորային

Հիշում եք չէ բոլորդ, երբ անցյալ տարի Արենի 1 քարանձավում հայտանբերվեց աշխարհի ամենահին կաշվե կոշիկը, որի մասին ի հակադրություն տեղական լրատվականների, առաջինը հաղորդեց BBC գործակալությունը, որը իհարկե խայտառակեց նախ և առաջ հենց Հանրային հեռուստաընկերությանը: Ահա և պարզվում է, որ նախորդ տարի Արենին միայն տրեխի գտածոներով աչքի չի ընկել: Հայտնաբերվել են նաև շատ լավ պահպանված գործվածքներ: Ահա եւ այս մեր «Հայլուրը» նոր հնարավոր սենսացիան բաց չթողնելու համար մեկնում է դեպքի վայր` տեսնելու սեփական փորձագիտական աչքով «հնարավոր հնագույն զգեստի» կոչումը ստացած գործվածքները: Իհարկե գործվածքները տեղում չեն լինում, ինչպես նաև պեղումները գլխավորող հնագետ Բարիս Գասպարյանը: Հիմա ասեմ, որ նախ պաշտոնապես այդ մարդը ինձ հետ զրույցում ասեց, որ գործվածքները հայտնի չէ, թե ինչի մաս են կազմում, ասել է թե դրանք կարող են լինել ասենք «կովրիկ», կամ էլ ինչ իմանաս, թե այն ժամանակ քարանձավային ինտերիերը ինչերով են դասավորել . կարողա և պատի զարդարանք է, կարող է և դռան դեպի welcome: Կարճ ասած, Հայլուրը առաջ ընկնելով բոլոր փորձագիտական խմբերից` իր վրա է վերցնում վերջնական ինստանցիայի պարտականությունը ու հայտարարում համայն աշխարհին, որ «..Արենիում գտնվել է մ.թ.ա. 4 հազարամյակի հայ կնոջը պատկանող զգեստը», որը իհարկե կարելի է 3D մոդելավորմամբ հանգցնել այն տրեխները հագած կնոջը ու հաստատ մի հատ կուկլա բալա կստանայինք դրա արդյունքում: Հերքման նյութը ավելի ակադեմիական ոճով կարող եք կարդալ իմ այս նյութում :

P.S. News.am-ի նյութն ու նկարը ընդհանրապես սպանում է: Ասեմ, որ նկարը, որը տեղադրված է կապ չունի պարզապես ԱՐԵՆԻ-ի հետ, այսինքն չեմ էլ իմանում, թե այն ընդհանրապես Հայաստանի հետ կապ ունի թե չէ :D: (հաստատ Google-ում որոնել են պեղումներ, ու դրանով բավարարվել: Իրանց փորձը չեմ կրկնում, սակայն դրանում վստահ եմ …) 😀 Փա՛յ

Այսպես խոսեց Զրադաշտը


TwitterFacebookMore...Bookmark and ShareCircle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: