Автор: initiaty | 17.10.2011

«Կենդանի մետաղ», «Живая сталь» Real Steel (2011) ֆիլմ

Երկար ժամանակ է ինչ ֆիլմերի մասին գրառում չէի արել, սակայն դա չի նշանակում, որ ֆիլմեր չեմ դիտել այս ընթացքում: Ընդհակառակը նայել եմ, այն էլ մի քանի հատ, որոնք բոլորը չեմ հիշի հենց այս պահին, սակայն այդ բոլորի մասին վստահ չեմ, որ կկարողանամ գրառում կատարել:

Այդուհանդերձ. բռնել էր իմ մանկական կապրիզը նայելու կռիվ-կռիվ, այն էլ ֆանտաստիկ ժանրի, որը համեմված է դրամայի նուրբ համով:

Ֆիլմը կարելի է դասել «Տրանսֆորմերների» շարքին, սակայն մի տարբերությամբ, եթե վերջինիս առաջին մասից այն կողմ հաջորդը արդեն դեն նետելու ապրանք է, ապա այս մեկը, որը ըստ իմ համեստ կարծիքի ունենալու է նաև երկրորդ մաս կարող է ավելի բարեհաջող ապագա ունենալ: Այս ֆիլմը ունի «Iron man» -ի հնարավորությունները ստացված երկրորդ մաս ներկայացնելու: Այսպիսով ինչի մասին է ֆիլմը:

Մի անհաջողակ` նախկինում բռնցքամարտիկ 2020 թվականին արդեն զբաղվում է բռնցքամարտիկ մեքենաների մարտերին սեփական ռոբոտներով հանդես գալով: Այն կերպարներից է, ում համար փողն ամեն ինչ է միաժամանակ նա հազիվ, թե ունի իր գրպանի 10 դոլարը սոված չմնալու համար: Ֆիլմի դրամատիկ կողմը նրա կնոջ մահն է ու տղայի հանդեպ խնամակալությունը, որը նա ստանձնում է մի քանի ամսով: Չմանրամասնեմ ու միայն ավելացնեմ, որ հիրավի ֆիլմը ունի հետաքրքիր հումորային հատվածներ, որոնց համար էլ հենց կարելի է ընդհանրապես նայել ֆիլմը: Միաժամանակ պետք է նախապես տրամադրվել գրեթե երկու ժամ թեթև սոլիկ ամերիկական ֆանտաստիկա դիտելու համար, որի ընթացքումհերոսները հաճախ չեմ ու չում են անում, համոզվում, խղճի խայթ զգում ու նման տռ. տպ. բաներ: Այսքանով … ֆիլմը ini-movierank-ի 12 բալից արժանանում է 6-ի .. հատկապես պահային յուրատեսակ հումորների համար: Արժէ նայել և միայն մեկ անգամ: Վստահեցնում են 6 ամիս անց այս ֆանտաստիկան անցնելու է արխիվացման:

Դերասանական կազմ: Հյու Ջեկմեն, Դակոտա Գոյո, Էվանջելին Լիլլի, Էնտոնի Մակի Ռեժիսոր: Շոն Լևի

Դիտել ու ներբեռնել: — http://my-hit.ru/film/15033


TwitterFacebookMore...Bookmark and ShareCircle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: