Автор: initiaty | 20.10.2011

«Անտանելի տնօրեննեը», «Несносные боссы», Horrible Bosses (2011) movie

Ահա ևևևևևևևև’, երկար ժամանակ տանջվում էի` փորձելով նորմալ, խելքը գլխին կինոկատակերգություն գտնել.. մի քանիսը պարզապես նայել եմ, ու չգիտեմ դրանց մասին արժէ գրել, թե ոչ: Սակայն քանի որ որոշել եմ գրել բոլորի մասին, դրանց նույնպես անդրադառնալու եմ` փորձելով շատերին հեռու պահել այդ տափակաբանություններից:

Այսպիսով այս ֆիլմի մասին. նախ այս մեկը պարզապես քֆուրների ու բաց կրծքերի միջոցով հումորի ներկայացում չէ, այստեղ ստանդարտ սցենարային գործընթաց չի զարգանում, ունի յուրահատկություն, տարօրինակություն, ամերիկյան տափակ հումորային գծեր ու նման այլ բաներ:

Ֆիլմը զուտ ու առաջնային առավելություն է ստանում այն բանի համար, որ հենց սկզբում հիմար-հիմար նախադասություններով չի սկսվում, այլ մի տեսակ տպավորություն է թողնում, որ այն լուրջ ֆիլմ է, լուրջ մարդկանց մասին, ովքեր անհաջող տնօրեններ ունեն: Եթե լինել ազնիվ, ապա դերասաններից մեկը ահավոր թույլ է խաղում, մասնավորապես նա, ում տնօրենը կին է: (Մեր մեջ ասած այդ դերասանի խաղը առաջին անգամ է հանդիպում, անգամ անունը չգիտեմ :D): Ֆիլմի մյուս հետաքրքիր կողմն այն է, որ երկրորդական դերերում ավելի հայտնի աստղեր են, ինչպես օրինակ Քոլին Ֆարրել, Քեվին Սփեյսի, Ջեյմի Ֆոքս ու դեռ ավելին:

Այսպիսով այս ֆիլմը ներառում եմ նրանց շարքում, որոնք կարող առաջարկել մեկանգամյա իրոք հաճելի դիտման համար մտերիմ ընկերների ու … կարճ ասած բարի ժամանցի ֆիլմ է:

Որպես լավ կատակերգություն, որը արժանի է նորմալ ուշադրության ini-movierank-ի 12 բալից տալիս եմ 6

Դերասանական կազմ:  Ջեյսոն Բեյթման, Պ. Ջ. Բուրն, Քեվին Սփեյսի, Չարլի Դեյ, Լինդսի Սլոուն, Միշել Ալբալա, Ջենիֆեր Էնիստոն, Դոնալդ Սազերլենդ, Քոլին Ֆարել, Ջեյմի Ֆոքս — հատկապես ուզում եմ ընդգծեմ այս վերջինի` Ֆոքսի խաղը, պարզապես հրաշք է, ես իրա ամեն մի դեմքի շարժումից ցեխ եմ դառել: Ռեժիսոր: Սեթ Գորդոն

Նայել և ներբեռնել: http://my-hit.ru/film/13284


TwitterFacebookMore...Bookmark and ShareCircle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: