Автор: initiaty | 13.11.2011

Համակարգչի մասին առաջին առակը !

Մի օր երկու ընգեր` Ստյոպա Վոզոն ու իր ադաշ, Ստյոպ Ջոբսիկը որոշեցին իրիգունը իրանցից մեկի տունը լռվեն: Տենց գնացին Վոզոենց տուն.

«Ապէ, սենց չի կարա լինի’,»,- «Ի՞նչը, Ջոբո ջան», — «Արա, դէ չե՞ս տեսել մեր ինստիտուտը կոմպերը: Արա’, բա չլիներ, մի հատ դրա փոքրոտ` նորմալը, մեր տներում լիներ, մի հատ ռաշոտներ անեինք ու տենց էլի»,- «Արա’, լավ ես ասում: Բայց դէ ընենց չի, որ անհնար ա», — «Այսինքն՞»,- «HP-ից, ապե’ր, էն օրը մի քանի հատ սխեմա եմ ցրել. պլատա բան ման», — «Ո՞ւ»,- «Ապեր վաղը հելնենք ձերոնց գառաժում մի հատ սմաստերիտ անենք: Ի՞նչ կասես»,- «Հա Վոզո ջան, խնդիր չունես»:

Հաջորդ օրը:

«Վոզիկ, ի՞նչ կա»,- «Դէ նայի, սենց մի բան կարանք անե՞նք»,- «Արա, էս ի՞նչ ա»,- «Ընգեր քանի որ էն քո հայ խորթ մամադ մենակ մեզ խնձոր ա հյուրասիրում, ես որոշեցի անունը դնեմ «Խնձոր 1″»,- «Վա՞դ ես դու»,- «Ի՞նչ խ—իս խնձոր, արա»,- «Արա դէ անուն՞ը»,- «Ինչի՞, ես կալկուլատրի»,- «Հա’, յանմ խի՞ ես տենց ասում, նորմալ աբրանք ա: Արի ցույց տամ ինչ ա կարում անի»… ու այդպես Վոզոն ցույց տվեց, թե ինչ է կարողանում անել Խնձոր մեկ մոդելի համակարգիչը:

Մի քանի ամիս անց:

«Արա Վոզիկ, ու՞ր ա բա էն քո ասած նոր կոմֆը»,- «Ապեր, նայի’… տա-գա-դագաաաա՛ն»,- «Ի՞նչ»,- «Ի՞նչը, ինչ’: «Խնձոր 2″»,- «Արա Վոզո ջան, դու’, մեր մեջ ասած, գիդենք, որ ցնդած ես, ու վրիցդ դուխու տեղը, օլովի ու կանիֆոլի հոտ ա գալիս, արա բայց արդեն վատացել ես դու էտ կանիֆոլի ծխից:»,- «Հա դէ’»,- «Արա, ինչը հա դէ, ինչ խ—իս ԽՆՁՈՐ էրկու, արաաաաաա’, click արիր թողիր, այ մարդ, download գլուխ ես, այ ՎՈԶ.. »,- «ԱՊԷԷԷԷԷ, լավ ասիր», — «Ի՞նչը, քֆո՞ւրը»,- «Արա, չէ , էտ , որ ասում ես ` այ, այ», — «Հա ու՞»,- «Արա’, նայի’, «Այ Խնձոր»»,- «Ընգեր դու գնա զուգարան, աչքիս երկար ժամանակ, դուրս չես եկել: Ապեր դու փինաչի ես:»,- «Չինացին դու ե’ս»,- «Ես ուկրաինական ու լեհական արմատներ ունեմ»,- «Արաաա’, այ հավ»,- «Տեսար նորից` Ա՛յ»….:

Ահա այսպես ծնվեցին ամենահայտնի անունները, որոնք կապ ունեն Apple ընկերության հետ:

Երբ ստեղծվեց «Խնձոր երկուսը» նրանք, այդօրինակ մի քանի տասնյակ համակարգիչներ պատրաստեցին, որոնք «ընենց ոչնչոտ» գնով ծախեցին: Այս հաջողություններից հետո նրանք մի անգամ հանդիպեցին նորից Ջոբսիկենց գառաժում` նշելու իրենց ձեռքբերումները:

«Արա Ջոբսո»,- «Հն՞, Վոզո ջան»,- «Արա ջոգում ես, մի օր մեզի ասենք սրանց համար Նոբելյան մրցանակ տան: Հն՞»,- «Ապեր, դէ ասում եմ էլի, քեզի կանիֆոլը տարել ա: Կոմֆերի հմար Նոբելյան, չեն տալիս»,- «Արա դէ՛ԷԷԷԷ, մի բան կլինի չէ, որ տան»,- «Ապեր, հա մի բան կտան: Ասենք ………ինչ ասենք, քցենք չափալախ»,- «Արա չմեծացար էլի: Սֆթա մենակ վրես էիր խնդում անունների համար, բայց դէ տեսար, որ սիրեցին «Խնձորը»», — «Ընգեր էտի մենակ նրա համար, որ մորս հետ կապ ուներ: Դրա համար դրի: .. Մաման սրբութուն ա»,- «Հա բա «այ-ը»»,- «Դէ էտ էլ ա մորս հետ կապված: Ասում ա «Ա՛յ Ջոբսիկ ջան, Այ Վոզո ջան եկեք խնձոր կերեք»(C) Գևորգ Ալթունյան)»,- «Հա լավ քո ասածն ա, բայց հաստատ մեզ մի բան տալու են»,- «Հա ընգեր, քեզ կտան, մի հատ փախած երգրում մի բան կտան»,- «Ընգեր չէ’, կտենաս, որ մի հատ նորմալ երկրում էլ կտան ու նորմալ պրիզ, ասենք ներդրումների համար, կամ պռառիզվի: Ու հաստատ, ինձ թվում ա, էլի մորդ հետ կապ ա ունենալու»,… ու այդտեղ Ջոբսը ՏՎԵՑ Վոզոյի բերնին: Սակայն դա եղավ նրանց կյանքի միակ կռիվը, քանի որ ամեն ինչ հետո ավելի լավ էր, քան կարելի էր պատկերացնել:

Տարիներ անց:

Հայաստան 2011 նոյեմբերի 11. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան:

«….Նա այն մարդն է, ով հեղափոխեց աշխարհը’ նախաձեռնելով առաջին անհատական համակարգիչների ստեղծումը: Նրա շնորհիվ համակարգիչները դուրս եկան գիտական ու ռազմական հաստատություններից, մեծ հիմնարկներից և մտան յուրաքանչյուր բնակարան, յուրաքանչյուր մարդու կենցաղ»:,- «Էլ մի ասա»,- մտածեց Վոզոն»,- «Նրանք երկու ընկեր էին’ երկուսն էլ Սթիվ անունով: Նրանցից մեկը’ պարոն Ջոբսը, վերջերս անժամանակ հեռացավ կյանքից:»,- «Իրա ցավը տանեմ»,- մտածեց Վոզոն,- «Գիտեմ, որ Ձեր կայացման գործում մեծ դերակատարություն է ունեցել Ձեր հայրը: Նա ևս տաղանդավոր ճարտարագետ էր, ով իր որդուն խրախուսեց սովորել ու զարգանալ, ստեղծել նոր արժեք և թերևս ամենակարևորը՝ լինել ազնիվ և աշխատասեր:»,- «Մերսի, բայց Ջոբսիկիս մաման էլ ա կարևոր դեր ունեցել, էտ էլ, որ ասեիք …»,- մտածեց Վոզոն,- «Հարգելի՛ պարոն Վոզնյակ, շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Շատ ուրախ եմ, որ Դուք այստեղ՝ մեզ հետ եք: Անկասկած, այս կարճատև այցի ընթացքում Դուք կծանոթանաք մեր երկրին և հուսով ենք, որ կսիրեք այն: Իսկ մենք միշտ սպասում ենք մեր բարեկամներին և պատրաստ ենք նրանց փոխանցելու մեր սերն ու ջերմությունը:»,- «Մերսի… ընգերոջս ականջը կանչի, այ Ջոբս ջան, տեսա՞ր ցավդ տանեմ»,- մտածեց Վոզնյակը…

Նվիրում եմ մեր ու բոլորիս տներում անհատական համակարգիչների ստեղծողներին` երկու ընկերներին` Սթիվ Ջոբսին ու Սթիվ Վոզնյակին: Պարզապես հպարտ եմ, որ նրանց օրոք եմ ապրում: Քսանմեկերորդ դարը նրանց նման մարդկանց դարն է: Շնորհակալ ենք Ձեզ երկուսին…

Թեմայի շրջանակներում հետաքրքիր  Возняков день !!! 11.11.11

TwitterFacebookMore...Bookmark and ShareCircle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Responses

  1. Այստեղից մի հետևություն, ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵԾԱՐԵՔ ՔԱՆԻ ՆՐԱՆՔ ՈՂՋ ԵՆ, թե չէ մեռնելուց հետո այդ անվանումները էտքան էլ կարևոր չի տվյալ մարդու համար!!!!


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: