Автор: initiaty | 16.11.2011

ԱմենաԱՆՃԱՇԱԿ հայկական լրատվական կայքերը

Չեմ ցանկանում սկսել նրանից, թե ինչու եմ համարել, որ ես իրավասու եմ նման ցանկ կազմել, քանի որ մի քիչ սխալ կլինի, սակայն որոշեցի պարզապես աչքի անցկացնել ու դուրս բերել հայկական լրատվական դաշտի միջին ու ցածր օղակների մի քանի «բոմբ» կայքեր: Նրանց հիմնականում կարող եմ բնորոշել մեկ բառով` wordpress-ի երեխաները, իսկ եթե ավելի հասկանալի. «մեղմ ասած անճաշակություն»: Դրանց մի մասը, ոչ մոտեցում ունի, ոչ հարմար է, ոչ հասկանում ես, թե որ վերանգիրը ուր ա գնում, որ մեկի հետույքն ա մտնում, մեկը մյուսից գունեղ, սպիտակ բանների վրա կուրսորը պահում ես դառնում ա «գալուբո» կամ էլ վարդագույն: Էտ կորսորդի սլաքին, որ դնում ես վրան, սեղմող մատի տեղը ուզում ա քֆուր մատ դառնա…: Միաժամանակ գովազդներ են ամենուր, մնում ա դոմենը հավաքելուց արդեն գովազդ գա.. ու էլի լիքը զահռմառ ու ցավ:

Հասկանում եմ, կարող է մի քիչ անհամեստություն է նման բան գրելը, բայց դէ, այ մարդ, ես կարդացողն եմ ու լացս գալիս ա, որ մտնում եմ: Մտնում եմ ու ուզում եմ հելնեմ մի անգամից, հասկանում ե՞ք: Այսինքն, որքան էլ ցավալի, սակայն օգտակար բան եմ ասում….

Ուրեմն սկսում եմ .. «Լավագույն Վատագույնները»

1.  http://www.armar.am/ DisLike This! Թվարկվողների մեջ սա լավագույնն է: Չնայած զգացվում է, որ արել են անելու համար, գրում են գրելու համար.. բայց դէ յոլլա տանում ա

2. http://janarmenian.ru/ DisLike This! Հենց մտնում ես վերևի գովազդը արդեն ամենինչ ասում ա: Կարճ ասած դա դրված է, որ հուշի, որ . «ապեր, լավ արդեն հելնենք»: Էլ դոմենի անվան լրատվականության մասին չասեմ` «Ջան Արեմնիա»: «…CNN-ի տեղեկացնում է համաձայն ՋանԱրմենիա «լուրջ լրատվական » գործակալության, ՀՀ վարչապետ…»

3. http://verjinlurer.am/ DisLike This! Դէ մարդիկ մտածել են, որ facebook-ում ամենամեծ խումբը ունենան ուրեմն, ինչ դնենք ու ինչ ձևով ներկայացնենք կանցնի, սակայն իրականում այդպես չէ: Կարճ ասած, նայեք … նայելու բան չի

4. http://gazeta.am/ DisLike This! Արդեն անունը ամեն ինչ ասում ա… մեր մեջ ասած մի քանի անգամ նկատել եմ ուղղակի ուրիշ կայքերից copy-paste անելու մեջ: Կարճ ասած միայն «թերմ լուրեր» գազետա.ամ

5.  http://bnaban.am/ DisLike This! Ամենահայրենասիրական, բայց դէ իրա տված տեքստերին անհամապատասխան որակի կայք: Մի անգամից ուզում ես դուրս գաս: Այ մա՛րդ, էլ չեմ ասում անունի մասին. «Բնաբան» լավ էլի: Էն CNN-ի օրինակը այստեղ էլ է աշխատում:

6. http://www.slaq.am/ DisLike This! Սլաքը գլխավորում է անճաշակությունների շարքը: Դրա որոշումը կապված է նրա հետ, որ սա բոլորից ամենաայցելվողն է: Սակայն արի ու տես, որ Մենուա Հարությունյանին նյութերից ու դրանց որակից ավելի շատ հետաքրքրում են կայքում առկա գովազդները. դրանց գույնը, բազմազանությունն ու շարժը: Կարելի է ասել, որ Սլաքը ամենադինամիկ շարժվող ու ամենադրայվոտ լրատվական կայքն է, ուր դու կարող ես կարդալ, ասենք. «Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց SAS սուպերմարկետ ու գնեց BAXI լվացքի մեքենա .. վայ էս արդեն գովազդն էր , որ մտնում ա տեքստի մեջ.. այցելեց ԱՄՆ, որտեղ հանդիպեց..AMERIA բանկի .. էհ, նորից ….»Like This!

Նկարը, բայց` Like This! :ԴԷ այսքանը.. չեմ կարա ասեմ, որ նման բաները շարունակական են լինելու, բայց դէ մեկ էլ տեսար էլի, ինչ-որ հետաքրքիր բան մտածեմ:


Responses

  1. Ապեր,էն նախարարի գնդակներով խաղի մասին գրի 🙂

  2. Конечно у каждого человека свои взгляды и вкус тоже,но думаю не особо интересно обсудить другие ресурсы,лучше советовать если понимайте чем то а не критиковать

    • а почему не обсуждать. Критика лучший друг человека .. еще и то что я написал, из этого не так уж и обидно, просто можно читать и смеяться, Вот и все !!!

  3. Լիովին հասկանում եմ որ աշխատելով emedia.am — ում կեղտով ես պատում մրցակիցներին, բայց պատելուց առաջ կարելի էր մի քիչ գրագետ մոտենալ հարցին, օրինակ դու նշեցիր «Միաժամանակ գովազդներ են ամենուր, մնում ա դոմենը հավաքելուց արդեն գովազդ գա» բայց ես կայքերը նայելուց հետո համոզվեցի որ ասվածը տեղին է միայն մեկ կայքի դեպքում, ավելին կայք կա որ նույնիսկ գովազդ չկա։ իսկ ինչ վերաբերվում է ճաշակին ապա ոնց որ ասում են «Ճաշակն ընկեր չունի,ես մեր ընկերն ել ճաշակ չունի»։

    • Դէ’, նայի. ես ասել եմ դա ու այդ օրինակ կայքը գրել եմ , միաժամանակ գրել մյուսների մասին, որոնք էլ իրանց հերթին իրենց թերությունները ունեն: Դրա մեջ վատ բան չկա: Միաժամանակ այսպիսի մի բան: Ի՞Նչ է, լրատվականին քննադատել չի կարելի: Էտ երբվանից, այ մարդ , ում ասեք ու ում վրա ասեք լրատվականները պատրաստ են ցեխ շպրտեն, էտ հենց հերթը հասնում է լրատվականին արդեն սուս պետք է մնալ: ՄԻ բան էլ ասել, թքած նրա վրա, թե ես որտեղ եմ աշխատում emedia.am_ում, mediamax-թե, armenpress-ում .. այստեղ ես քննադատում են որպես բլօգեր, որի իրավունքը ունեմ

  4. Ankexc asem, slaq.am kayq@ iroq vor kareli e vorpes govazdi vahanak hamarel, anzamb es 4em ogtvum, verjinlurer kayq@ 4em asi anchashak e, uxaki kasem andur e im tesankyunic, in4pes nayev gazeta ev bnaban.
    bayc nayenq nayev myus tesankyunic, vor shat kayqaterer irenc verjin gumarnerov en sarqel, ev aynqan gumar 4unen vorqan mediamax @ kam mnacac ayl gorcakalutyunner@, ev menq 4e vor petq e qnnadatenq, aystex harc@ zut ayn e, te in4qan kratvakayn kayq uni xxjuk Hayastan@, uni 3 milion bnakic Hayastanum, ete iharke uni, asenq spyurqnel maxsimum 20 milion, bayc uni, minimum 50 ic avel lratvakan kayq, ev orekan avelanum en dranc qanak@, aystex eli harc e bacvum petq e dran ushadrutyun darznel te vo4? es kasem vo4, inz 4i hetaqrqrum da, es 4em ogtvum inz 4i xangarum, ev vo4mekin 4i xangarum, uxaki mi mtir. Isk ayn te janarmenia ev armar kayq@ anchashak e, mianshanak 4petq e hamazaynvem, inz ornak erkusnel dur ekan artaqin tesqic, u aystex arden in4pes nshecin 4hashakin @nker 4ka.

    • Լևոն ջան գրելուց նաև ես այդ հանգամանքներն եմ հաշվի առել: Միայն թե քեզ օգնեմ` ասելով, որ զուտ լրատվական, որոնք որ իրենց կնքել են, որպես լրատվական կայքեր 300-ից ավելն են, որոնց բացարձակ մեծամասնությունը` 90 տոկոսի գոյության իմաստը, կարելի է ասել անիմաստ է: Նրանք ամբողջ համակարգի վրա են ազդում իրենց անիմաստ կոնտենտով, ոչ իմաստ ունեն, ոչ ուղղվածություն ..

  5. http://www.artsakhtert.com (Հիմա չի բացվում, որ բացվի, կնայեք)։


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: