Автор: initiaty | 27.11.2011

«Աստծո Քաղաքը», «Город Бога», Cidade de Deus — 2002 ֆիլմ

Նախաբանային — Գիտեք, ես նման կինոներ նայելուց հիշեմ եմ մանկությունս: Ապրելով ծանր ժամանակներում ու ծանր շրջանում (վարչական)` փորձում էի հասկանալով նայել այն ամենը, ինչ կատարվում էր տեսախցիկներից այն կողմ. այն, ինչ ցանկացել էր մեզ ցույց տալ ռեժիսորը: Ճիշտն ասած, դիտելով այս ամենը, հասկանում ես, ամեն ինչ չէ, որ որոշվում է օրենքով ու օրինապահ մարմիններով, ամեն ինչ չէ, որ կարող են լուծել իշխանություններն ու ոստիկանները: Այս իրականությունը եղել է ամեն ուր, սակայն այն մարդիկ, ովքեր երբևէ սրան չեն հանդիպել, ուրեմն կորցրել են կյանքի ամենաիրական կողմերից մեկը, լինի դա բացասական, թե ահավոր բացասական: Ես այն չեմ արդարացնում, սակայն և չեմ էլ բացառում, քանի որ այն իր դաժան գեղեցությունն ունի:  Հասկանում եք, սա մարտի 1 չի, սա տարօրինակ անարդարություն է, որի մասին չես կարող այդ պահին բացականչել ու հաստատ, ոչ ոք ձեր պաղատանքին ընդառաջ չի գալու, դուք մենակ եք .. սաղ թքած ունեն քո և քո ճակատագրի վրա:

Ասել թե ինչի մասին է ֆիլմը, կնշանակի երկար-բարակ գրել: Կոպիտ ասեմ. սա «Բրուքլինյան պատմություններ»-ի բրազիլական տարբերակն է: Ավելի դաժան ավելի մոտ իրականությանը, ավելի հասկանալի, հավանաբար, ավելի մոտ հայերին: Չնայած այնպես չէ, որ «Բրուքլինյանն» էլ է մոտ, սակայն սա իրա թաղային պատմությամբ, իր ընկալումներով ավելի հասկանալի և սրտամոտ է: Բրազիլական մի քաղաքի թմրադեղերի առք ու վաճառքի պատմություն, որի մեջ կա ամեն ինչ, մարդկային ճակատագրեր, որոնք մեկը մյուսի հետևից անկում են ապրում, մարդիկ ովքեր այդ դաժանության մեջ դառնում են հերոսներ, հերոսներ, ովքեր երբեք չեն փառաբանվում, ամեն բացասականը, որի մեջ սակայն կա նայելու արժանի բան: Ինձ թվում է միայն նման ֆիլմերով է հնարավոր լինում արժանի տալ աշխարհի տարբեր մասերում մահացած բազում անհայտ «հերոսներին», որոնք արդեն վաղուց ինչ մոռացվել են:

Խորհուրդ չեմ տալիս, որ այս ֆիլմը նայեն թույլ նյարդերով մարդիկ: Մի քիչ ամրություն է հարկավոր: Կարճ ասած, մեծագույն ֆիլմ: Նկարահանված է «Բաբելոն» ֆիլմի ոճով, փոքր-ինչ իրար ավելի մոտ վայրերում զարգացող գործողություններով, ունի յուրահատուկ ռեժիսուրական ու օպերատորական աշխատանք: Եւ նորից արժանի է համակ ուշադրության: Նայեք ու «վայելեք»:

Գնահատականս ֆիլմին ini-movierank-ի 12 բալից 11.

Դերասանական կազմ: Ալեքսանդր Ռոդրիգես, Լեոնադրո Ֆիրմինիո, Ֆիլլիպե Հագենսեն, Դուգլաս Սիլվա, Ջոնաթան, Հագենսեն, Մաթեուս Նեհթերգեյլ, Սեու Խորխե Ռեժիսոր: Ֆերնանդու Մեյրելիշ {Իրական պատմության հիման վրա}

Նայել ու ներբեռնել: http://my-hit.ru/film/1917


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: