Автор: initiaty | 07.12.2011

Սիրողական ֆուտբոլի հումորները Հայաստանում

Բոլորդ էլ կհիշեք Հ1-ի «Շախմատ 63» հաղորդումը, որի վերջում հաղորդավարը մեկ կամ երկու տարօրինակ հումորային պատմություններ է պատմում, որոնց վրա լավագույն դեպքում լացելդ է գալիս: Հիմա էլ ես նմանատիպ երկու հումորային դեպքերի մասին եմ գրելու, որոնք տեղի են ունեցել «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» Հայաստանի լրատվական գործակալությունների միջև հինգերորդ առաջնության երկու խաղերի ժամանակ: Մի անգամից ասեմ, որ երկուսն էլ կապված են փոխարինումների հետ, ու փորձելու եմ պատմել, այնպես, ինչպես ինձ ներկայացրել են, քանի որ դրանցից երկուսում էլ ես ներկա չեմ եղել:

Առաջին: Ուրեմն մասնակից «Օրդֆիլմ» թիմը հանդիպումներից մեկի ժամանակ գրոհելիս է եղել երկու հարձակվողներով ընդդեմ մեկ պաշտպանի: Այն դեպքում, երբ հակառակարդից ոչ ոք այլևս օգնության չէր գալիս ու երկու հարձակվողներ կարող էին շրջանցել միակ պաշտպանին, «Օրդֆիլմ»-ի ներկայացուցիչներից մեկը որոշում է փոխարինել հարձակման սուր գծում գտնվող ֆուտբոլիստին: Վերջինս էլ գլուխը կախ դուրս է գալիս դաշտից, իսկ պահը այդպես էլ չի իրացվում: 😀 Իրապես մարզչական փոխարինում…

Երկրորդ: Սա պարզապես շեդեվռալնի փոխարինումների շարքից է: Քառորդ եզրափակիչում հանդիպում են «Արևածաղիկ»-ը և «Չորրորդ Իշխանությունը»: Վերջին րոպեներին երկրորդ խաղակեսի, երբ «Արևածաղիկ»-ը պարտվում է 5:4 հաշվով, իսկ ՉԻ-ն դեռևս հարձակվում էր, Արևածաղիկի ներկայացուցիչը որոշում է կայացնում փրկել հանդիպումը ու փոխարինել .. ոչ ավել, ոչ պակաս` ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻՆ, դաշտում քանակական առավելություն ստանալու համար: Այսպիսով դաշտ մտցնելով ներսի խաղացողի և ոչ թե մեկ այլ դարպասապահի: Ինչպես հիշում եք և առաջին դեպքում, այստեղ էլ դարպասապահը լքում է դաշտը, իսկ հարձակվող ՉԻ-ն, օգտվելով պահից, ավելի է մեծացնում առավելությունը, քանի որ Դարպասին Այլևս Միայն Պաշտպաններն էին:

Իսկ մենք էլ մեր հերթին քառորդ եզրափակիչում պարտվեցինք հերոսական պայքարում նախորդ առաջնության չեմպիոններին` «Իպրեսս»-ին: Նրանց մաղթում ենք հաջողություն: Այս հանդիպման մասին կգրեմ ավելի մանրամասն հետո: կարողա և չգրեմ, ինչ իմանաս …. 😀


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: