Автор: initiaty | 10.12.2011

«Անհայտը», «Неизвестный» Unknown (2011) — Ֆիլմ

Քանի ժամանակ ունեմ, գրեմ դիտածս ֆիլմերի մասին: Չնայած դրանք մի քիչ շատ են քան ես գրում եմ, սակայն դա միայն նրանից է, որ պարզապես ժամանակ չունեմ: Այսպիսով այս անգամ հերձում ենք «Անհայտը» նոր անհայտ ֆիլմը: Խաղում է մի հիասքանչ դերասան` Լիամ Նիսոնը, ում փոքր-ինչ չի սազում կրկնօրինակել Բոռնին: Այո’, Այո .. այս ֆիլմը «Բոռնի» մասին կինոշարքի ուղղակի շարունակությունն է, իսկ եթե լինեմ ավելի կոնկրետ, նրա հենց առաջին մասի կրկնությունը: Ոչ մի նորություն. նույն հիշողության կորուստը, գրեթե նույն պայմաններում, այսինքն ծրագիրը չիրականացրած, ինչ-ինչ պատճառներով նա մոռանում է, թե ինչ պետք է աներ, իսկ նրա վերադասները որոշում են ուտել հիշողությունը կորցրած, ինչպես միշտ, իրենց լավագույն ագենտի գլուխը: Ֆիլմը կարելի է դիտել միայն նրա համար, քանի որ լավ է նկարահաված, կան բազմաթիվ դինամիկ պահեր, ֆիլմը տրամաբանորեն է զարգանում, իսկ շտազիի նախկին աշխատողը, ով կերպարանավորել է «Բունկեր» ֆիլմի մեջի Հիտլերին` Բրունո Հանցը, հավանաբար ֆիլմի միակ սցենարային տարբերությունն է Բոռնից: Կարճ ասած ակտիվ մարտաֆիլմ, որը արժէ նայել մեկ անգամ:

Ֆիլմը ini-movierank-ով գնահատում եմ 6,5 (12 բալից)

Դերասանական կազմ: Լիամ Նիսոն, Դայան Կրյուգեր, Ջենյուերի Ջոնս, Էյդան Կուին, ԲրունոՀանց, Ֆրենկ Լանջելլա

Դիտել ու ներբեռնալ: http://my-hit.ru/film/10667


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: