Автор: initiaty | 27.12.2011

Կանանց գաղութի ազատության «պեռաշկիները»

Նախաբանի փոխարեն: Գրում եմ, քանի որ իրականում լինել կանանց քրեակատարողական հիմնարկում (այսուհետ գրելու եմ բանտ) ու այդ մասին խոսելը, իրարից շատ են տարբերվում: Ահա և տեսել եմ ու գրում եմ, պարզապես չեմ գրում, կիսվում եմ:

Եւս մեկ բան նշեմ. ոչ թե փքաբլիթ կամ, ինչ-որ այլ բան եմ գրելու, այլ հենց պեռաշկի, քանի որ այն իրականությունում, որը կա գաղութում-բանտում, գոյություն չունի այդ փքաբլիթը. այնտեղ կա պեռաշկի ու ոչ թե քրեակատարողական հիմնարկի, այլ` բանտի պեռաշկի:

Ես «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:

——————

Պեռաշկի ասելով, ես հասկանում եմ հենց այն, ինչ ասում եմ, խորհուրդ եմ տալիս ձեզ էլ, սիրելի ընթերցող, այդպես հասկանալ. ուրիշ բան մի’ մտածեք:

Տարիօրինակ ու վայրենի մարդի՞կ: Չէ’, իրականում այդպիսին չեն: Իրանց մոտ իրականությունը` կյանքը պարզապես այլ կերպ է դասավորվել:

Խոսում եմ քննչականի դատապարտյալների հետ հոգեբանական աշխատանքների վարչության պետի, կարճ ասած, հոգեբանի հետ:

— Իրո՞ք հանցագործ են:

— Հասկանում ես, այո’: Մեկը բայց չէ. փեսու տեղն ա նստել: Ինչ արեցինք չխոստովանեց: Ուզում էր, որ աղջիկը երջանիկ լինի: Իր վրա վերցրեց հանցանքը, սակայն փաստ էլ չկար ապացուցող, որ ինքը չի արել:

— Իսկ ինչո՞ւ ես ասում, որ հանցագործ են:

— Մեղավոր են, մեղք գործել են, հանցանք արել են: Մի մասը դա հասկանում է, ընդունում է ու պատրաստ է այստեղի իրականությունից հետո նորմալ կյանքի վերադառնալ: Մյուսները ..

— Ի՞նչ ..

— Գիդես ի՛նչ քոքվածները կան: Ապեր, իրանց կյանքը այստեղ ա: Սրանց մեջ կա մեկը, որ չորրորդ անգամ ա նստում: Մեկը երեխային վառել ա, նորածնին: Իրանց էլ չես փոխի .. խոսա, բացատրի, ինչքան ուզում ես:

Նայում եմ կանանց դեմքներին: Մեկը դատարկ ա. պարզապես բան չեմ կարդում: Մեկը պալիտ եղած մարմնավաճառ ա: Մեկը մամա ռոզա: Մյուսը կով կթող գեղցի: Մեկը, իրոք մոր ա նման: Մեկը գեղեցիկ տատիկ է: Մյուս լուռ. նորից բան չեմ կարդում դեմքին: Մեկը ակտիվ խոսում է լրագրողի հետ, կիսվում, ասում, բողոքում: Գնացի այդ կողմ:

— (խոսում է կինը) Ես չեմ բողոքում, մեզ լավ են նայում: Բանտապահների հետ լավ ենք, իրանք էլ մեզ հետ:

— Իսկ բողոք ունե՞ք:

— Իմ բողոքները դատաիրավական համակարգի հետ են կապված: Օրենք կա, գրված է, սակայն այն չի գործում, կամ նորմալ չի գործում: Թե չէ բանտային կյանքից չես կարա բողոքիս, ինչ լինի, քեզանից է գալիս: Լավ է…

— Դու ընդունում ե՞ս, մեղք գործել ե՞ս:

— Բոլորս էլ մեղսավոր ենք: Ես էլ իմ հերթին. արել եմ, ինչ արել եմ ու դրա համար այս պատիժն է հասնում:

— Ափսոսում ե՞ս ..

— Այդպիսի օր չկա, որ չափսոսամ. աղջիկս կիստա ունի: Կուզենայի իրա հետ լինեի:

…. գնացինք նորաբաց հացի արտադրամաս, որը գտնվում է հենց բանտի տարածքում: Աշխատում էին չորս դատապարտյալներ: Պեռաշկիները թխում էր միայնակ մի կին: Միջին տարիքի էր: Իրա աշխատանքը ինձ գրավեց, չնայած հետո հասկացա, որ գրավել էր, այն, որ ներս մտած ֆոտոթղթակիցներին ու ինձ այդ թվում, պարզապես նկատելու չէր տվել: Մոտեցա, խնդրեցի իրա կողքի ափսեում դրված պեռաշկիներից մեկը փորձեմ:

— Կարելի է՞.

-(Ի պատասխան նայեց, ժպտաց)

Սկսեցի իրա ձեռքերին հետևել ու ուտել այդ «անազատության» մեջ գտնվող ձեռքերի «ազատության» ձգտող պեռաշկիները: Չէի կարող լուռ մնալ — չխոսել…

— Ինչի՞ համար եք դատված:

— Թրաֆիքինգի …

— Քանի՞ տարի:

— Յո’թ: նայեց դեմքիս: Պեռաշկիս էի կծում թարսի պես ու այդ պահին ամաչեցի:

— Իսկ դուք չեք ուտի՞: Միակ բանը սա եկավ գլխիս ասելու:

— Չէ, ես կուտեմ հետո, սա նաև հենց մեզ համար է:

— Ինչո՞ւ մյուսների հետ չեք ու եկել եք այստեղ:

— Այս գործը միակ բանն է, որ ազատությունն է հիշեցնում: Հանգստանում ես նման աշխատանքի ընթացքում: Հաճելի է. իսկ այնտեղ` մյուսների հետ այդքան էլ չէ:

— Քանի՞ տարի եք այստեղ:

— Երեք .. ու դեռ կա’: (Ուզում էր ասել կա դեռ չորս տարի, բայց ինքը իրա ձայնը չցանկացավ լսել, ես էլ չնայած այդ պարզ մաթեմատիկայից լավ եմ, սակայն չբարձրաձայեցի արդյունքը: Չորսը մնաց մեջս)

Արդեն դուրս գալու ժամանակն էր: նայեցի մյուս բոլորին: Բոլորը տարիքով էին, արդեն պետք է գնային տուն ու .. գրողը տանի, իրանց համար արդեն երկար ժամանակ է, ինչ տունը այլ բան է նշանակում, իսկ «տունը» այլևս այլ հասցեում է:

Զրույց բանտապետի հետ:

— Կա՞ն արժանիներ, որ վաղաժամ ազատեք:

— Օրենքով, ոչ: Մարդկային գործոնը եթե հաշվի առնենք, ապա այո: Մեկի համար հասկանում եք, դա երանելի ազատություն է, այն էլ ժամանակից շուտ, իսկ նրանց համար, ովքեր երբեք այստեղ չեն եղել, վաղաժամ ազատությունը գնահատում են, որպես օրենքի խախտում, երբ հանցագործը դուրս է գալիս ու դառնում հասարակության մասնիկ: Բարդ է ամեն ինչ:

— Կա՞ մեկը, որ բաց եք թողել:

— Այո’, տարիքով էր, ծեր ու հիվանդ: Ակտավորել ենք ու ուղարկել իր ընտանիքի գիրկը: Վերջիվերջո բոլորս էլ մարդ ենք, կյանքի վերջին օրերը պետք է տանը անցկացնի, ընտանիքի գրկում…

Այսուհետ ունեմ պատասխան այն հարցին, թե ով եմ եղել կանանց գաղութում: Պատասխանս` լրագրող:

Это слайд-шоу требует JavaScript.

Կարող եք նայել նկարները նաև այստեղ այլ նկարներ` Արմենպրեսում 


Responses

  1. Shaaaat lavn er Gev,lurj em asum

  2. մանկական գաղութ գնա, ընդեղ ավելի ազեդու բաներ կտեսնես…

    • Նույն գաղութում նաև անչափահասներինն էր, բայց տղերքի մոտ ինչ-որ ազդեցիկ բան չտեսա: Հավատա: Նրանք լավ, հանգիստ երեխեք էին ու միայն 20 հոգի

  3. Gev jaaaaan iroq ahavor hajoxvac gorca. Im karciqov qo gracneric amenahajoxy… Patjarn ena, tox mi qich pilisopayem, 🙂 vor ahavor dipuk es grel, Mec patmutyuny, avelin asem mec mardkanc, ovqer inch-inch patjarnerov gaxutum en haytnvel, mec patmutyunnery, voronq ete xoranas, karox e mi amboxj vepi nyut tal. U qo hajoxutyunn el henc ena, vor haryuravor ejeri poxaren gtnum es mek dipuk bar… hpartanum em qeznov, hpart em, vor qo nman voch te ynker unem, ayl` YNGGGGEEERRR :)) Vernagrid masin el chem xosum….


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: