Автор: initiaty | 04.01.2012

«Երազանքով դեպի ռեքֆիեմ», «Реквием по мечте» Requiem for a Dream — 2000 ֆիլմ

Հայերեն անունը եկեք չքննարկենք, ես գաղափար կունեի, թե ինչպես կարելի էր ճիշտ հաղորդել նրա խորությունը:

Ամեն ոք յուրովի է խելագարվում ու այս ֆիլմը այդ մասին է: Այս ֆիլմը պատմություն է, թե ինչպես են մարդիկ պատկերացնում ամեն ինչ ավելի լավ, ավելի բարեկեցիկ, սակայն իրենց ամեն մի քայլով գնում են դեպի այլանդակցությունը, հենց այդ երազանքի մահն են բերում իրենց իսկ համար:

Չեմ կարող ասել, թե ում համար է այս ֆիլմը ու ով պետք է նայի. միայն թե միանշանակ է, որ ինձ նման շարքային կինոմանին այն թվաց առավել քան ահարկու  ու գրողը տանի, իրական: Այն ահավոր էր ու այն դաժան էր հոգեբանական տեսանկյունից: Կարծում եմ, որ պետք է այն միանշանակորեն արգելված լինի անչափահասներին, հղիներին և նրանց, ովքեր ծանր են տանում նման ֆիլմերը:

Ֆիլմը կյանքի մեկ տարի է տղայի, իր մոր, ընկերոջ, ընկերուհու մասին, ովքեր ընկնում են կյանքի «հաճույք»-ի հետևից, կորցնում բոլոր սահմանները, կորցնում ժամանակի ու տարածության, միաժամանակ չափի զգացումը: Արդյունքում, ինչպես արդեն սկզբում ասեցի, նրանցից ամեն մեկը յուրովի խելագարվեց, նրանցից ամեն մեկը յուրովի կորցրեց իր կյանքի «կույսություն»-ն ու իմաստը:

————

Որպես հետգրություն: Ես իրոք չէի ցանկանա այս ֆիլմը նայել, սակայն եթե նայում ես, ապա պարտավոր ես նայել մինչև վերջ: Մարդկանց որոշակի խմբի համար, սա կարող է անգամ լավագույն լուծումը դառնալ անդառնալիից հետ գալու համար: Մարդկանց, ովքեր այս ֆիլմի նախնական փուլերում են. այստեղ կարող են տեսնել իրենց ապագան…

Ժանրը: Հոգեբանական դրամա: Ֆիլմը ini-movierank-ի 12 բալից ստանում է 10,5 բալ:

Դերասանական կազմ: Էլլան Բերսթին, Ջերադ Լետո, Ջենիֆֆեր Քոնելի, Մերլոն Վայանս, Քրիստոֆեր Մք’Դոնալդ, Լուիս Լեսսեր, Մարսիա Ժան Կերց, Ջանեթ Սարնո Ռեժիսոր: Դարեն Արանովսկի

Նայել ու ներբեռնել: http://my-hit.ru/film/164


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: