Автор: initiaty | 15.02.2012

«Անցման եզրագիծ», «Линия прохода», Linha de Passe (2008) Ֆիլմ

Երբ ես ինձ համար բացահայտեցի բրազիլական ֆիլմարտադրության մեկ այլ կողմ, ոչ թե սերիալներն, այլ հենց գեղարվեստական ֆիլմերը, ինձ համար հասկանալի դարձավ, որ դա իրոք նոր երևույթ է: Իրականությանը մոտ պատկերները, ռեալիստականությունը, բարոյականության ավելի բարձր արժեհամակարգը, քան կա եվրոպական ֆիլմերում ու ամերիկյաններում առհասարակ: Գործողությունների արագ զարգացումներն ու ամեն ինչ … ահա նման ֆիլմի վառ օրինակի մասին էլ խոսալու ենք ստորև տեղ գտած նախադասություններում:

Բրազիլական սովորական ընտանիքի առօրյա. հարց է առաջանում, իսկ ինչպի՞սին  այն կարող է լինել: Իհարկե, այն ոչ թե հարուստների իրականությունն է, այլ Սան Պաոլոի և Ռիոյի հետնախորշերի բնակիչների կյանքը, որտեղ եռում է մի իրականություն մարմնավաճառներով, տրաֆֆիքինգով, թմրադեղերով ու ամեն «բարիքներով»: Ահա նման տեղ ապրող ընտանիքի կյանքը տրվում է այս «դեպի» երազանք տանող ֆիլմում, ուր հղի կնոջ չորս տղաները ապրում են տարբեր կյանքերով: Մեկը առաքիչ է, անհաջողական առաքիչ, մյուսը` դպրոցական է, մեկը աշխատում է բենզալցակայանում ու աղանդավոր է, իսկ վերջինի երազանքն է դառնալ ֆուտբոլիստ: Ինչպե՞ս են նրանք գնում առաջ, ինչպես են տեսնում այն ամենն ինչ կատարվում է իրենց շուրջ: Ամեն ինչ առավել քան խառն է ու անհուսալի: Ապրում ես մի իրականությունում, ուր կարող ես ամեն րոպե կորցնել ամեն ինչ, տղադ կարող է հրազենի վնասվաքծով գալ տուն, նրան կարող են մահացու ծեծել դպրոցում: Մի քանի շարք գործողություններ, մի քանի մարդկանց կյանք միատեղված.. կատարյալ հաճույք է նայել նման ֆիլմեր: Իսկ գնդակը վերջում` հիշեք հայտնվում է դարպասում, իսկ փոքրիկ դպրոցականը սկսում է վարել իր երազանքի ավտոբուսը: Ես սիրեցի թե’ այս ֆիլմը , թե’ բրազիլական կրքոտ ֆիլմարտադրությունը:

Ֆիլմը ini-movierank-ով գնահատում եմ 10,5 բալ 12 բալից:

Դերասանական կազմ: Սանդրա Կարվոլենի, Ջորո Բալդասերինի, Վիչիուս դե Օլիվիերա, Խոսե Խերալդո Ռոդրիգես, Խեսուս Սանթոս Ռեժիսոր:  Ուոլտեր Սալլոս

Դիտել և ներբեռնելhttp://my-hit.ru/film/4400


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: