Автор: initiaty | 16.02.2012

«Էլիտար ջոկատ», «Элитный отряд», Tropa de Elite 2007 Ֆիլմ

Ոնց հասկանում եք ինձ մոտ բրազիլական շաբաթ է դուրս եկել ու նայում եմ միայն լատինական ամերիկայի պորտուգալացիների ֆիլմերը: Շատերը համարում են, որ այս երկֆիլմանի շարքը բրազիլական ֆիլմարտադրության գագաթնակետն է, սակայն ես փոքր-ինչ համաձայն չեմ, քանի որ «Աստծո քաղաք»-ը դեռևս անբեկանելի բարձրունք է մնում ինձ համար:

Իսկ ինչով է ամեն դեպքում լավը այս` «Էլիտար ջոկատ» ֆիլմը: Այն մարտաֆիլմ է, դրան հատուկ բոլոր թեժ ու դինամիկ պահերով. ոչ թե կետում ու ոչ մի պարագայում չի զիջում ամերիկյան ֆիլմերին ու դեռ ավելին: Քանի որ այն նկարված է հենց այդ թոհ ու բոհի մեջ մեծացած ռեժիսորի կողմից, նա ավելի ուղղակի ու ավելի անմիջական է ցուցադրում Ռիոյի հետնախորշերում տիրող իրավիճակը: Այո, այո, այս ֆիլմը նորից այն ընդհանուր թեմայի մասին է, որը գերակայում է բրազիլական ֆիլմերում, իսկ հենց այս մեկը մի ջոկատի մասին է, որը իրականացնում է ամենաբարդ զինված գործողությունները, որոնցում արդեն անկարող է անգամ ոստիկանությունը: Իսկ թե ինչ՞ է իրենից ներկայացնում Ռիոյի ոստիկանությունը, դուք կարող եք հասկանալ հենց այս ֆիլմում, քանի որ նրանց դիմաց հայ ոստիկանները օրենքի մարմնավորումներ են: Կարճ ասած, գերագույն հաճույք ու գերազանց տպավորություններով ֆիլմը նայելուց հետո հեռանալ ցանկացողներին առաջարկում եմ այս երկֆիլմարի գլուխգործոց շարքը, որի երկրորդ մասի մասին գրելու եմ առանձին:

Արժանանում է ini-movierank-ի 12 բալից 9,5-ին:

Դերասանական կազմ: Վագներ Մորա, Կաիո Ժինկուեիրա, Անդրե Ռամիրո, Միլհեմ Կորտեզ, Լուիս Գոնսագա դե Ալմեյդա, Ֆերնանդա դե Ֆրեյտաս, Բրունո Դելիյա, Մարսելո Էսկորալ Ռեժիսոր: Ժոզե Պադլիհա

Նայել և ներբեռնել: http://my-hit.ru/film/1308


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: