Автор: initiaty | 15.03.2012

«Օրֆեվր լողափ, 36», «Набережная Орфевр, 36», «36 Quai des Orfevres» 2004 Ֆիլմ

Ֆիլմ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են դետեկտիվ-դրամաներ: Ֆիլմը, ըստ իս, պետք է արդեն դասել դասականների շարքը, քանի որ դրանից ցածրի այն պարզապես արժանի չէ: Աշխատանքի բացառիկությունը, հավանաբար, երաժշտության ճիշտ ուղեկցում է պատկերներին, դերասանական հիասքանչ խաղը, ֆիլմի զարգացումների դինամիկան, իրականությանը մոտ լուծումներն ու գործողությունների ընթացքը:

Բացի նրանից, որ այս ոստիկանական դետեկտիվը ունի իրա սցենարը, այն նաև զարգանում է հերոսներից մեկի անձնական դրամայով, որը նաև ամբողջ կյանքի դրամա է: Ոստիկանի կարիերայի անկումը, ընտանիքի գրեթե ամբողջությամբ կորուստը, ազատազրկումը միայն նրա համար, ով ստեղծվել է, անարդար «անդարադատություն», օրենքի գերակայությունը բարոյականության նկատմամբ,  այդ ամենը ստիպում է ոչ միայն մտածել ֆիլմի հերոսի ապրումների մասին, այլևս մտորել նրա շուրջ, թե արդյոք այդ ամենը մեզ չի ուղեկցում իրական կյանքում: «Կյանքը անարդար է արդարների նկատմամբ»… հավանաբար այսպես կարելի է բնորոշել այս ֆիլմի զարգացումները:

Ֆիլմի հերոսների մեկի կերպարը մարմնավորող Ժերար Դեպարդիեի խաղը հավելյալ քննարկման թեմա է. նա խաղում է, մեզ բոլորիս համար անսովոր, ոստիկական տականքի` բացարձակ բ**-ի տղու կերպար, որը մեր մեջ ասած ահավոր լավ է նրա մոտ ստացվել:  

Դերասանական կազմ:  Դանիել Օթոյ, Ժերար Դեպարդիե, Անդրե Դյուսոլե, Ռոշդի Զեմ, Վալերիա Գոլինո, Դանիել Դյուվիլ Ռեժիսոր: Օլիվիե Մարշալ

Դիտել և ներբեռնել:  my-hit.ru/film/2298/online


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: