Автор: initiaty | 29.04.2012

Թումաս Թրանսթրյոմեր: Ի՞նչ ու ինչպե՞ս է գրում 2011 թվականի «Նոբելյան» մրցանակակիրը

Թումաս Թրանսթրյոմերը աջից: Նրա հետ է այս նկարում, իրանա-շվեդական ծագմամբ նկարիչ Մոդհիր ԱհմեդըՀավանաբար անիմաստ կլինի, եթե ես ինքս մեկնաբանեմ Թումասի աշխատանքները: Նախ ես այդ մակարդակը չունեմ, երկրորդն էլ ինձ վրա պատասխանատվություն չեմ վերցնում: Ըստ էության սա փորձ է հայ ընթերցասեր հանրությանը ներկայացնել Թումասի ստեղծագործությունները և թողնել, որ հենց դուք էլ դրանք գնահատեք: Ընդ որում առաջին անգամ հայերեն լեզվով, միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում ծանոթիս թերթը` «Երկունք» թիվ 10 (119) 2011 թվական հոկտեմբերի 10 ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի պարբերաթերթ, գտնելու ու ինձ տալու համար

Հայքուներ.

Մահն է թեքվել վրաս, 

Ես շախմատային էտյուդ եմ, 

նա գիտե լուծումը:

Խորքերի խորքում

լոզում է իմ հոգին

լուռ, ինչպես գիսաստղ:

Կախովի այգիներ

տիբեթյան վանքում

մարտի տեսարան:

Պատ անհուսության…

վերադառնում ու չվում են

անդեմ աղավնիները:

Արևահնոցում

բարձրանում եմ բլուրն ի վեր, 

այծերը բոց են արածում:

Անտառի թավուտ, 

դրամազուրկ աստծո տուն, 

պատերն են փայլում:

Տանիքը ճաք է տալիս, և 

մեռյալն է տեսնում ինձ…

օ՛ այդ դեմքը:

շարունակության մեջ կարդացեք մյուս հայքուներն ու ազատ ոճի բանաստեղծությունները:

Լռությունը մոխրագույն, 

կապույտ հսկան անցնում է մոտով, 

ծովից պաղ քամի է գալիս:

Լռության մեջ կինը

լվացք է փռում

Մահը հանգիստ է:

Գիշերը բեռնատարն է անցնում, 

կալանավորի երազները

դողում են:

Կաթը խմելով

երիտասարդը քուն է մտնում, 

բանտախուցը քարե մայր է:

— 

Եղջուրներն արևի տակ…

ճանճերն են աստղերի պես փայլկտում, 

ստվերը կարում են գետնին:

 Նա գրում է, գրում

ջրանցքում սոսինձն է հոսում. 

գետանցում` Ստինքսով:

Արևն այրում է …

սև առագաստներով կայմ

անցյալ ժամանակներից:

Մենք բոլորս ապրենք պիտի

խոտի մանր ձեռագրով

և ծիծաղով պանդոկի:

Հինավուրց պալատներ:

Օտարություն: Սառը սֆինքս:

Ասպարեզը դատարկ է:

Ազատ բանաստեղծություններ

Ազգային վտանգվածություն

Փոխնախարարուհին առաջ է թեքվում և մի X նկարում, 

իսկ նրա ականջակալները կախվում են Դամոկլեսի սրերի պես:

Ինչպես բծավոր թիթեռն է անտեսանելի` գետնի վրա, 

այդպես չարքն է միաձուլվել բաց լրագրի հետ:

Ոչ ոքի չկրած մի սաղավարտ զորություն է ստացել:

Մայր կրիան սահում է արագ` թռչելով ջրի տակ:

Ալեգրո

Սև օրից հետո ես Հայդն եմ նվագում

և թեթև ջերմություն եմ զգում իմ ձեռքերում:

Բանալիները պատրաստ են: Բարի մուրճերն իջնում են ցած:

Հնչյունը ոգի է առել, կանաչ է և լռությամբ լի:

Հնչյունն ասում է, որ ազատություն գոյություն ունի

և ինչ-որ մեկը հարկ չի վճարում Կեսաին: 

Ես ձեռքերս խոթում եմ իմ հայդնգրպանները

և վարվում մի մարդու նման, ով հանգիստ է վերաբերվում այդ ամենին:

Ես վեր եմ պարզում իմ հայդնդրոշը: Ազդանշանն է

«Մենք չենք հանձնվում : Բայց խաղաղություն ենք ուզում:»

Երաժշտությունն ապակե տուն է զառիթափի վրա, 

քարաժայռեր են թռչում, քարաժայռեր են գլորվում:

Քարաժայռերը գլորվում են ուղիղ տան միջով, 

բայց ապակու ամեն մի շերտ դեռ անվնաս է ու ամբողջական:

Նրանք անջատում են լույսը, և ճերմակ ստվերը լույսի 

առկայծում է մի պահ նախքան տարրալուծվելը, 

ինչպես դեղահաբը մեկ բաժակ խավարում: Ապա վերջանում է:

Հյունաոցի պատերը վեր են խոյանում դեպի սև երկինք:

Սիրո շարժումները կարգավորված են, և քնած են նրանք, 

բայց նրանց ամենածածուկ մտքերը հանդիպում են, ինչպես

հանդիպում են երկու գույներ և ներհոսում մեկը մյուսի մեջ`

դպրոցականի նկարչական տետրի խոնավ էջին:

Մութ է, լուռ է: Բայց քաղաքն ավելի մոտ է քաշել

այս գիշերը: Մարած լուսամուտներով: Տները մոտեցել են:

Նրանք կանգնած են իրար կիպ խառնամբոխի մեջ, սպասում են, 

ամբոխ, որտեղ դեմքերը ոչինչ չեն արտահայտում:

Մահից հետո

Մի անգամ ցնցում եղավ, 

որ իր ետևից թողեց մի երկար, ցոլացող գիսաստղի պոչ:

Այն մեզ պահում է ներսում: Եվ հեռուստացույցի պատկերները ձյուն են տեղում:

Իջնում-նստում է հեռուստալարին` ցուրտ կաթիլներով:

Մարդ կարող է դեռ դահուկներով դանդաղ սահել ձմռան արևի տակ`

թփուտի միջով, որտեղ հատուկենտ տերևներ են կախված:

Դրանք նմանվում են հին հեռախոսագրքից պոկված էջերի:

Անուններ, որոնց ցուրտն է կլանել:

Ինչքա՛ն լավ է դեռ` լսել սրտի զարկը,

բայց հաճախ ստվերն ավելի իրական է թվում, քան մարմինը:

Սամուրայն այնպես թշվառ տեսք ունի

իր սև վիշապակշեռքի զենք-զրահի կողքին:

Երկաթուղի

Գիշերվա երկուսն է: Լուսնի լույս: Գնացքն է կանգնել

բաց դաշտում: Հեռվում քաղաքի լույսերն են կայծկլտում`

սառն ու դողդոջուն առկայծելով հորիզոնի վրա:

Այնպես, ինչպես երբ մարդ քաղվում է իր երազի մեջ, 

էլ երբեք չի հիշում, որ եղել է այդտեղ, 

երբ կրկին դառնում է իր տեսադաշտին:

Կամ երբ խոր հիվանդ է այնպես, 

որ իր բոլոր օրերը դառնում են թրթռուն կայծեր, 

       տկար ու սառած մի երամ կամ պարս` հորիզոնի վրա:

Գնացքը լրիվ անշարժ է:

ժամը երկուսն է, ուժեղ լուսնալույս, աստղեր փոքրաթիվ:

Ճնշման ներքո

Կապույտ երկնքի շարժիչի բզզոցը խլացնում է:

Մենք ապրում ենք այնտեղ սարսռացող մի աշխատավայրում, 

ուր օվկիանոսի խորխորատները կարող են հանկարծ ի ցույց հանել

խեցիները, և հեռախոսները կարող են ֆշշալ:

Գեղեցկությունը կարող ես տեսնել միայն կողքից, հապճեպ:

Հացահատիկի խիտ հասկերով լի արտն է գունագեղ` դեղին հոսքի մեջ:

Անհանգիստ ստվերներն իմ գլխում այնտեղ են գծանկարվում:

Դրանք ուզում են փռվել հասկերի մեջ և վերածվել ոսկու:

Մութն է ընկնում: Կեսգիշերին անկողին եմ մտնում:

Փոքրիկ նավակը դուրս է լողում մեծ նավակից:

Դու միայնակ ես ջրի վրա:

Հանրության մթին մարմնակմախքն ավելի ու ավելի հեռու է քշվում:

Գոգոլ

Սառն ու նոսրաբուրդ է մուշտակը, ինչպես սոված գայլերի ոհմակը:

Դեմքը ճերմակել է: Թերթելով, քննելով գործերի տրցակը`

լսում է ոսնոցը սխալների, որ ձգվում է թավուտից էջերի, 

հնչում է ծիծաղը կորստյան, ինչպես երերուն մի ուրվական:

Եվ պայթում է սիրտը թղթե օղակի նման, երբ էլի 

ցատկում են նրա մեջ գազանները, ինչպես դավադիր ծուղակում:

Մայրամուտն է շարժվում երկրում աղվեսի նման ծածկաքայլ, 

Քսում է պոչը խոտին և դեմքը չի ծակծկում:

Երկինքը թնդում է սմբակներից` ստվերը սայլակառքի 

նետելով լուսամուտներին դեղին (փակագծերում գրենք) իմ հայրական կալվածքի:

Սանկտ Պետերբուրգն է հենվում միջօրեականին

(տեսնե՞ս ես դեռ չընկած աշտարակը) բնաջնջման, 

և թաղամասերի սառցի մեջ վերջին քաղաքացին

թրևում է գիշատիչ ձկան նման:

Իսկ նա հյուծված է, ուժասպառ` պասից և ծիծաղից կենդանական: Սակայն

ծիծաղը ցրվել-տարածվել է անտառի երիզի վրա:

Փտած են հենասյուները մարդկության: Ինչպե՛ս է պսպղում 

Կաթնծիրը հոգիների, ինչպե՛ս է ճերմակ մորթը շողում:

Այդպես պետք է մտնես քո կառքը հրեղեն

և հեռու՛ սլանաս այս պետությունից:

Ռուսերենից և անգլերենից թարգմանեց Խորեն Գասպարյանը

Նվիրում եմ  Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման ու հայ գրատպության 500 ամյակին:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s

Рубрики

%d такие блоггеры, как: